Type:
Master
Speciality:
031301.12.7 - Հոգեբանություն
Specialisation:
031301.12.7 - Ընտանիքի հոգեբանություն
Qualification awarded:
Հոգեբանության մագիստրոս
Programme academic year:
2024/2025
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
1. Admission criteria/requirements
Մագիստրոսի ծրագրում ընդունելությունը իրականացվում է ըստ ԵՊՀ համապատասխան կանոնակարգի. ընդունելության մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ-ի և այլ բուհերի տվյալ մասնագիտության վերջին երեք տարվա շրջանավարտները, որոնց միջին որակական գնահատականը (ՄՈԳ-ը) կազմում է 13 և բարձր միավոր։ Իսկ 13-ից ցածր ՄՈԳ ունեցող դիմորդների ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով` հոգեբանության մասնագիտության բակալավրի կրթական ծրագրին համապատասխան հարցաշարով անցկացված քննության արդյունքների հիման վրա:
2. Programme Objectives
նախապատրաստել ընտանեկան հոգեբանության և հոգեբանական խորհրդատվության ոլորտում տեսամեթոդաբանական և կիրառական խնդիրներով զբաղվող մասնագետներ, ովքեր կկարողանան.
·գիտական տեսանկյունից ուսումնասիրել ընտանիքի, որպես մեկ ամբողջության, զարգացման օրինաչափությունները, կառուցվածքային բաղադրիչները, տիպերը, դերային համակարգը և այլն:
·կազմակերպել հոգեբանական աջակցության ծառայություն՝ իրականացնելով վարքային և հուզական ոլորտների հոգեախտորոշիչ, հոգեկարգավորիչ, կանխարգելիչ աշխատանքներ, ինչպես նաև ընտանեկան խնդիրների հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապևտիկ աշխատանքներ՝ ընտանիքի անդամների, ամուսնական զույգի, ամբողջ ընտանիքի հետ, նրա զարգացման տարբեր փուլերում

3. Educational outcomes of the programme
- Ներկայացնել հիմնարար գիտելիք ընտանիքի հոգեբանական, սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունների, ներընտանեկան հարաբերությունների օրինաչափությունների, ինչպես նաև զարգացման փուլերին բնորոշ գործընթացների ու յուրահատկությունների վերաբերյալ:
- Սահմանել ընտանիքի հոգեբանության և ընտանիքի հոգեբանական խորհրդատվության ժամանակակից տեսությունները, մոտեցումները, դրույթներն ու մեթոդաբանական հիմքերը:
- Ներկայացնել ընտանիքի, ամուսնական զույգի, ընտանիքում մեծացող երեխաների հետ հոգեախտորոշիչ և հոգեշտկող աշխատանքի իրականացման սկզբունքները և մեթոդները:
- Բնութագրել խորհրդատվական և հոգեթերապևտիկ աշխատանքի իրականացման սկզբունքները և առանձնահատկությունները տարբեր հոգեբանական դժվարությունների դեպքում:
- Սահմանել ընտանեկան հարաբերությունների ախտաբանության և խանգարումների առաջացման գործոնները և աշխատանքի առանձնահատկությունները:
- Բնութագրել ընտանիքի պաշտպանության իրավական հիմքերը և դատահոգեբանական փորձաքննության կիրառման առանձնահատկությունները:
- Նախագծել ընտանիքի հոգեբանության և հոգեբանական խորհրդատվության ժամանակակից հիմնախնդիրներին վերաբերող հետազոտական, կիրառական ծրագրեր:
- Ուսումնասիրել ընտանիքի հոգեբանական և սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները պատմական, իրավական, էթնիկ, սոցիալ-մշակութային գործոնների ներքո և վերլուծել հասարակության դերը ընտանիքի նորմալ կենսագործունեության գործընթացում:
- Վերլուծել ընտանիքի դերը նրա անդամների կենսագործունեության, շփման և միջանձնային հարաբերությունների ձևավորման, մասնագիտության ընտրության և մասնագիտական կայացման գործընթացում:
- Կիրառել հոգեախտորոշիչ մեթոդներ ինչպես օրինաչափ և ներդաշնակ ընտանեկան հարաբերություններ ունեցող, այնպես էլ ոչ օրինաչափ, ոչ ներդաշնակ, ախտաբանական խնդիրներ ունեցող ընտանիքների հետ աշխատանքում:
- Կիրառել հոգեշտկողական և հոգեթերապևտիկ մեթոդներ ընտանեկան տարբեր ոլորտներում ծագած խնդիրների հետ աշխատանքում:
- Իրականացնել խորհրդատվական և լուսավորչական աշխատանք (psychoeducation) ընտանեկան խնդիրների վերաբերյալ, թե մեծահասակների, թե երեխաների շրջանում:
- Համագործակցել հարակից ոլորտների մասնագետների հետ,
- Արդյունավետորեն պլանավորել և կառավարել ժամանակը (time-management),
- Պատրաստել զեկուցումներ, ներկայացնել հետազոտությունների արդյունքները, վարել գիտական բանավեճեր,
- Պահպանել մասնագիտական էթիկայի նորմերը:
4. Assessment methods
Գնահատման ձևերն են՝ ստուգարք, ընթացիկ գնահատում (առանց եզրափակիչ քննության), 2 ընթացիկ քննություն և եզրափակիչ գնահատում (2 ընթացիկ և 1 եզրափակիչ քննություն)։
Ընթացիկ գրավոր քննությունները ենթադրում են ամփոփ վերլուծական պատասխաններ ըստ հարցատոմսի, թեստային առաջադրանքներ, իսկ ընթացիկ բանավոր քննությունները՝ էսսեների, ռեֆերատների պատրաստում և բանավոր ներկայացում, ինքնուրույն և խմբային աշխատանքների (հետազոտական նախագիծ, հոգեթերապևտիկ զրույցի, հոգեախտորոշիչ մեթոդիկայի կիրառում, գործնական աշխատանք և այլն) կատարում և բանավոր ներկայացում։
Եզրափակիչ բանավոր քննությունները անցկացվելու են ըստ հարցատոմսերի և/կամ ինքնուրույն աշխատանքների ներկայացումների:

5. Graduates future career opportunities
ՀՕՖ երեխաների աջակցության կենտրոն, Հույսի Կամուրջ ՀԿ, Յունիսեֆ և ՄԱԿ միջազգային կազմակերպություններ, ՍՈՍ մանկական գյուղեր, «Օրրան» բարեգործական ՀԿ, հանրակրթական միջնակարգ և ավագ դպրոցներ, նախակրթարաններ, Սահմանափակ կարողություններով երեխաների խնամքի կենտրոններ, Ծերերի խնամքի կենտրոններ):
- կարող են աշխատել այն կրթական հաստատություններում, որոնք պատրաստում են ընտանեկան հոգեբանական աջակցության ոլորտի մասնագետներ (ԵՊՀ, ՀՊՄՀ, ԵՊՀ ԻՄ, «Ուրարտու» համալսարան, Հայ-Ռուսական համալսարան, Վանաձորի, Գյումրիի և Գորիսի համալսարաններ):
- տարբեր գերատեսչական պատկանելիություն ունեցող հոգեբանական խորհրդատվության կենտրոններում (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ԿԳՄՍ նախարարության, Առողջապահության նախարարության, Արդարադատության նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ Ոստիկանության ներքո գործող կենտրոններ):
- երեխաների և ընտանիքի աջակցման սոցիալ-բժշկական և հոգեբանական կենտրոններում (Շենգավիթ բժշկական համալիր, Մոր և մանկան առողջության պահպանման գ/հ կենտրոն, Մուրացանի հիվանդանոց՝ շաքարային դիաբեթով երեխաների ընտանիքներ, Արյունաբանական կենտրոն՝ քաղցկեղով հիվանդ երեխաների կենտրոն, Պալիատիվ խնամքի համակարգում):
- կազմակերպություններում, որոնք մշակում և իրականացնում են սոցիալական բնույթի նախագծեր՝ ժամանակակից ընտանիքներին օգնելու և աջակցելու նպատակով (Հոգեսոցիալական վերականգնողական կենտրոն, «Ռեքավերի» քոլեջ, Կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն, Ընտանեկան բռնության կանխարգելման կենտրոն).
- ընտանիքի տարաբնույթ հիմնախնդիրների վերաբերյալ հետազոտական աշխատանքներ իրականացնող հաստատություններում (ԵՊՀ Անձի և մասնագիտական գործունեության գ/հ լաբորատորիա, ԵՊՀ Փորձարարական հոգեբանության գ/հ լաբորատորիա, ԵՊՄՀ հոգեբանամանկավարժական գ/հ լաբորատորիաներ):
Ծրագրով նախատեսված գիտելիքները և կարողությունները հնարավորություն են տալիս շրջանավարտներին վերոնշյալ հաստատություններում իրականացնել անհատական և/կամ խմբային խորհրդատվական, հոգեախտորոշիչ և հոգեկանխարգելիչ աշխատանքներ։ Շրջանավարտները տարբեր հաստատություններում կարող են իրականացնել անհատական, ընտանեկան, խմբային խորհրդատվություն, ինչպես նաև իրականացնել հոգեբանական գնահատման և վերականգնողական աշխատանքներ ամուսնական հարաբերությունների, ծնող-երեխա հարաբերությունների և այլն։
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ասպիրանտուրայում:

6. Resources and forms to support learning
Սույն ծրագրով ուսումնառության օժանդակության համար առկա են բազմազան ռեսուրսներ՝ ժամանակակից մասնագիտական գրականություն (հայերեն, ռուսերեն և անգլերեն), էլեկտրոնային գրադարան, քանակական և որակական հետազոտությունների համար նախատեսված համակարգչային ծրագրեր, ինչպես նաև տեսաձայնային ուսումնական նյութեր (մասնագիտական հարցեր լուսաբանող ֆիլմեր, անվանի գիտնականների դասախոսություններ և վարպետության դասեր)։
Ծրագրի կրթական վերջնարդյունքների ձեռքբերման համար կիրառվում են դասավանդման և ուսումնառության նորարարական մեթոդներ։ Դասախոսությունները ընթանում են ինտերակտիվ եղանակով, խրախուսվում է և խթանվում է ուսանողների մասնակցությունը քննարկումներին, կազմակերպվում են հրավիրված դասախոսների հետ հանդիպումներ և առցանց դասախոսություններ։ Տեսական ուղղվածություն ունեցող ուսումնական մոդուլների դեպքում կիրառվում են ուսումնառության հետևյալ մեթոդները՝ մասնավորապես, թեմային առնչվող գիտական հոդվածների վերլուծություն, ռեֆերատների և էսսեների պատրաստում, հետազոտական նախագծերի մշակում։ Տեսագործնական ուսումնական մոդուլների դեպքում կիրառվում են ինտերակտիվ մեթոդներ՝ մասնավորապես, իրավիճակի մոդելավորում, դեպքի վերլուծություն, դերային խաղեր, ինչպես նաև ինքնուրույն աշխատանք ենթադրող արտալսարանային ակտիվություն (հոգեթերապևտիկ զրույցի, հոգեախտորոշիչ մեթոդիկայի անցկացում, արդյունքների վերլուծություն, ինքնառեֆլեքսիա)։ Ծրագրի շրջանակներում ակտիվ համագործակցություն է իրականացվում մի շարք կենտրոնների և ուսումնական հաստատությունների հետ՝ ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն, «Ընտանիքի հոգեբանական աջակցման կենտրոն», «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիրի հոգեբանական ծառայության կենտրոն, «Երևանի Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն, ՍՈՍ մանկական գյուղեր, «Ապագա» հոգեբանական կենտրոն, «Այգ» հոգեբանական կենտրոն, «Բանալի» ընտանիքի կենտրոն, «Զարթոնք» հոգեբանական կենտրոն, «Տոյ Տոյ Ռիչո» մանկական զարգացման կենտրոն, Հոգեվերլուծողների ասոցիացիա, որտեղ ուսանողները հնարավորություն են ստանում մարզելու իրենց հմտությունները և ամրապնդելու ստացած գիտելիքները։

7. Educational standards or programme benchmarks used for programme development
«Ընտանիքի հոգեբանություն» կրթական ծրագրի հիմքում ընկած են կրթության որակավորումների ազգային շրջանակով մագիստրոսի կրթության համար սահմանվող գիտելիքի, հմտությունների, կարողությունների վերաբերյալ ընդհանուր պահանջները: «Ընտանիքի հոգեբանություն» կրթական ծրագրի մշակման համար հիմք են ծառայել միջազգային ծրագրային կողմնորոշիչները և չափորոշիչները: Մասնավորապես հիմք ենք ընդունել հետխորհրդային և արևմտյան երկրների առաջատար բուհերի այն ծրագրերի վրա, որոնք ստացել են համապատասխան հավատարմագրում, դրանք են` Մեծ Բրիտանիայի Բեդֆորդշիդ համալսարանի (Family and Systemic Psychotherapy), Բելֆաստի Արքայական համալսարանի (Systemic Practice and Family Therapy), Նյու Յորքի Ռոչեսթերի համալսարանի (Marriage and Family Therapy), Վ. Մ. Լոմոնոսովի անվ. Մոսկվայի պետական համալսարանի (մագիստրոսական ծրագիր՝ «Семейная психология и семейное консультирование»), Սարատովի պետական համալսարանի (մագիստրոսական ծրագիր՝ «Консультативная психология»), Նովոսիբիրսկի պետական մանկավարժական համալսարանի (մագիստրոսական ծրագիր՝ «Социально-педагогическое сопровождение семьи») ընտանիքի հոգեբանության և հոգեբանական խորհրդատվության մասնագիտացմամբ մագիստրոսական ծրագրերը:
8. Requirements for the academic staff
1.Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
·դասընթացի աշխատանքային ծրագիր (օրացուցային պլան) կազմելու հմտություն,
·դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն, դասավանդման ժամանակակից տեխնոլոգիաներ ընտրելու և օգտագործելու հմտություն, ակտիվ ուսուցման տեխնիկաների (zoom, bbb, quize, googl meet և այլն) կիրառման կարողություն,
·պրակտիկ մոտեցումների` case-study-ներ, թեստեր, վարժանքներ, թրենինգներ, խնդիրներ և այլն, կիրառության հմտություն,
·խմբային ուսուցման պլանի մշակման ունակություն և իրականացման կարողություն:
Հետազոտական
·գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
·հոգեբանական, սոցիալ-հոգեբանական հետազոտությունների, գիտափորձերի կազմակերպման և իրականացման հմտություն,
·գործնական հոգեբանության ոլորտում նորարար մասնագիտական առաջադրանքներ դնելու պատրաստակամություն /ներառյալ միջառարկայական նախագծերը/ և հետազոտության նոր մեթոդների մշակման կարողություն
·հետազոտական խումբ ղեկավարելու կարողություն,
·ընտանիքին հոգեբանական աջակցության մասնագիտական գործունեության կազմակերպչական և իրավական հիմքերի կիրառման կարողություն
·Ընտանիքի հետ հոգեբանական աշխատանքի՝ խորհրդատվության, կանխարգելման, շտկման, հմտություն։
Հաղորդակցման
·լսարանի հետ բանավոր հաղորդակցվելու հմտություն,
·միջանձնային կառուցողական շփման հմտություն,
·հետազոտության արդյունքները գրավոր և բանավոր շարադրելու և ներկայացնելու կարողություն,
·լուսավորչական նպատակով լայն լսարանի համար դասախոսությունների ընթերցման, գիտական հոդվածներ գրելու, ԶԼՄ-ով ելույթներ ունենալու հմտություններ։
ՏՀՏ կիրառություն
·բազային համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ,
·ժամանակակից սոցիալական հարթակներից օգտվելու հմտություն,
·լուսացուցադրություններ պատրաստելու և ներկայացնելու հմտություններ (pptx, prezi, canva և այլն):
Այլ կարողություններ
·բարոյաէթիկական պահանջների, մասնագիտական էթիկայի և իրավական նորմերի իմացություն (մասնավորապես` հոգեբանական աջակցության ոլորտում),
·անհրաժեշտ ռեսուրսները գնահատելու և ծրագրերը արդյունավետորեն իրականացնելու կարողություն,
·ժամանակային ռեսուրսների պլանավորման և կառավարման կարողություն,
·օտար լեզվի իմացութուն:
2.Մասնագիտական կարողություններ
· Ընտանիքի հոգեբանության հիմնական պարադիգմները, տեսությունները, հասկացությունները վերլուծելու կարողություն:
·Ընտանեկան հոգեբանության ոլորտում հետազոտության վարկածներ, նպատակներ, խնդիրներ ու դրույթներ ձևակերպելու կարողություններ:
·Հոգեբանական հետազոտություններ կազմակերպելու պլանավորելու և իրականացնելու տեսական և կիրառական կարողություններ:
·Ստացված տվյալները վերլուծելու և մշակելու (ներառյալ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը), ինչպես նաև ուսումնասիրության արդյունքները մեկնաբանելու կարողություններ:
·Ընտանիքին հոգեբանական խորհրդատվություն տրամադրելու պատրաստակամություն և կարողություն /ճգնաժամային իրավիճակներում գտնվող ընտանիքին, դեռահասներին, երեխաներին, զարգացման խանգարումներ ունեցող անձանց, հոգեբանա-սոցիալական դժվարություններ ունեցող ընտանիքներին, բռնությունների, ամուսնալուծության, ընտանիքի անդամի կորուստի դեպքերում և այլն/:
·Ընտանեկան և ամուսնության հարցերով հոգեբանական խորհրդատվության մեթոդների իմացություն, դրանց կիրառության կարողություններ:
·Ներընտանեկան հարաբերությունների ախտորոշման, կանխարգելման և շտկման կարողություններ:
·Փորձագիտական գործունեության հիմնական տիպերի վերաբերյալ գիտելիքներն օգտագործելու, փաստաթղթերը ձևավորելու և փորձագիտական եզրակացություն ձևակերպելու կարողություններ:
·Հոգեբանական կանխարգելման, շտկման և աջակցության երկարաժամկետ ծրագրերի մշակելու և իրականացնելու կարողություն:
3.Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
·գիտական աստիճան և/կամ կոչում հասարակագիտական ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ կամ հարակից մասնագիտությամբ արտերկրյա բուհում ստացած մագիստրոսի կոչում,
·վերջին 5 տարում առնվազն 3 գիտական և/կամ մեթոդական հրատարակությունների առկայություն,
·վերջին 5 տարում առնվազն 3 մասնակցություն գիտաժողովների և/կամ աշխատաժողովների։
Մանկավարժական փորձ
·մասնագիտական դասընթացների դասավանդման և/կամ վերապատրաստումներ (թրեյնինգներ) իրականացնելու առնվազն 3 տարվա փորձ,
·վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների,
Պրակտիկ աշխատանքի փորձ
·առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ հոգեբանական խորհրդատվությունում (ցուցաբերել անհատին, խմբին, կազմակերպությանը հոգեբանական օգնություն կիրառելով ավանդական մեթոդներ և տեխնոլոգիաներ), ինչպես նաև հարակից ոլորտներում՝ սոցիոլոգիա, հոգեբուժություն, իրավագիտություն, փորձաքննություն և այլն:
Այլ պահանջներ
·դասավանդման պորտֆոլիո՝ դասավանդվող առարկաների առնվազն 50%-ի առցանց նյութերի առկայություն,
·ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը՝ առնվազն 4,0 (գործող դասախոսների համար)։