Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
  3. Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
  4. Ընտանիքի հոգեբանություն
  5. Կրթական ծրագրի մասնագիրը

Ընտանիքի հոգեբանություն

Մագիստրոսական ծրագիր
Հավելյալ նավիգացիա
Փակել
  • Գլխավոր
  • Ուսումնական պլան
  • Մասնագիր
  • Ընդունելություն
  • Կրթաթոշակ
  • Դասախոսներ
  • Գործընկերներ
  • Գլխավոր
  • Ուսումնական պլան
  • Մասնագիր
  • Ընդունելություն
  • Կրթաթոշակ
  • Դասախոսներ
  • Գործընկերներ

Կրթական ծրագրի մասնագիրը

Կրթական մակարդակը՝
Մագիստրոս
Մասնագիտություն՝
031301.12.7 - Հոգեբանություն
Մասնագիտացումը՝
031301.12.7 - Ընտանիքի հոգեբանություն
Շնորհվող որակավորումը՝
Հոգեբանության մագիստրոս
Ծրագրի ուստարին՝
2024/2025
Ուսուցման ձևը՝
Առկա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն
1. Ծրագրի ընդունելության չափանիշները/պահանջները
Մագիստրոսի ծրագրում ընդունելությունը իրականացվում է ըստ ԵՊՀ համապատասխան կանոնակարգի. ընդունելության մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ-ի և այլ բուհերի տվյալ մասնագիտության վերջին երեք տարվա շրջանավարտները, որոնց միջին որակական գնահատականը (ՄՈԳ-ը) կազմում է 13 և բարձր միավոր։ Իսկ 13-ից ցածր ՄՈԳ ունեցող դիմորդների ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով` հոգեբանության մասնագիտության բակալավրի կրթական ծրագրին համապատասխան հարցաշարով անցկացված քննության արդյունքների հիման վրա:
2. Ծրագրի նպատակները
նախապատրաստել ընտանեկան հոգեբանության և հոգեբանական խորհրդատվության ոլորտում տեսա­մեթոդա­բանական և կիրառական խնդիրներով զբաղվող մասնագետներ, ովքեր կկարողանան.
·գիտական տեսանկյունից ուսումնասիրել ընտանիքի, որպես մեկ ամբողջության, զարգացման օրինաչափությունները, կառուցվածքային բաղադրիչները, տիպերը, դերային համակարգը և այլն:
·կազմակերպել հոգեբանական աջակցության ծառայություն՝ իրականացնելով վարքային և հուզական ոլորտների հոգեախտորոշիչ, հոգեկարգավորիչ, կանխարգելիչ աշխատանքներ, ինչպես նաև ընտանեկան խնդիրների հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապևտիկ աշխատանքներ՝ ընտանիքի անդամների, ամուսնական զույգի, ամբողջ ընտանիքի հետ, նրա զարգացման տարբեր փուլերում
3. Ծրագրի կրթական վերջնարդյունքները
  • Ներկայացնել հիմնարար գիտելիք ընտանիքի հոգեբանական, սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունների, ներընտանեկան հարաբերությունների օրինաչափությունների, ինչպես նաև զարգացման փուլերին բնորոշ գործընթացների ու յուրահատկությունների վերաբերյալ:
  • Սահմանել ընտանիքի հոգեբանության և ընտանիքի հոգեբանական խորհրդատվության ժամանակակից տեսությունները, մոտեցումները, դրույթներն ու մեթոդաբանական հիմքերը:
  • Ներկայացնել ընտանիքի, ամուսնական զույգի, ընտանիքում մեծացող երեխաների հետ հոգեախտորոշիչ և հոգեշտկող աշխատանքի իրակա­նացման սկզբունքները և մեթոդները:
  • Բնութագրել խորհրդատվական և հոգեթերապևտիկ աշխատանքի իրականացման սկզբունքները և առանձնահատկությունները տարբեր հոգեբանական դժվարությունների դեպքում:
  • Սահմանել ընտանեկան հարաբերությունների ախտաբանության և խանգարումների առաջացման գործոնները և աշխատանքի առանձնահատ­կությունները:
  • Բնութագրել ընտանիքի պաշտպանության իրավական հիմքերը և դատահոգեբանական փորձաքննության կիրառման առանձնահատկությունները:
  • Նախագծել ընտանիքի հոգեբանության և հոգեբանական խորհրդատվության ժամանակակից հիմնախնդիրներին վերաբերող հետազոտական, կիրառական ծրագրեր:
  • Ուսումնասիրել ընտանիքի հոգեբանական և սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները պատմական, իրավական, էթնիկ, սոցիալ-մշակութային գործոնների ներքո և վերլուծել հասարակության դերը ընտանիքի նորմալ կենսագործունեության գործընթացում:
  • Վերլուծել ընտանիքի դերը նրա անդամների կենսագործունեության, շփման և միջանձնային հարաբերությունների ձևավորման, մասնագիտության ընտրության և մասնագիտական կայացման գործընթացում:
  • Կիրառել հոգեախտորոշիչ մեթոդներ ինչպես օրինաչափ և ներդաշնակ ընտանեկան հարաբերություններ ունեցող, այնպես էլ ոչ օրինաչափ, ոչ ներդաշնակ, ախտաբանական խնդիրներ ունեցող ընտանիքների հետ աշխատանքում:
  • Կիրառել հոգեշտկողական և հոգեթերապևտիկ մեթոդներ ընտանեկան տարբեր ոլորտներում ծագած խնդիրների հետ աշխատանքում:
  • Իրականացնել խորհրդատվական և լուսավորչական աշխատանք (psychoeducation) ընտանեկան խնդիրների վերաբերյալ, թե մեծահասակների, թե երեխաների շրջանում:
  • Համագործակցել հարակից ոլորտների մասնագետների հետ,
  • Արդյունավետորեն պլանավորել և կառավարել ժամանակը (time-management),
  • Պատրաստել զեկուցումներ, ներկայացնել հետազոտությունների արդյունքները, վարել գիտական բանավեճեր,
  • Պահպանել մասնագիտական էթիկայի նորմերը:
4. Գնահատման ձևերը
Գնահատման ձևերն են՝ ստուգարք, ընթացիկ գնահատում (առանց եզրափակիչ քննության), 2 ընթացիկ քննություն և եզրափակիչ գնահատում (2 ընթացիկ և 1 եզրափակիչ քննություն)։
Ընթացիկ գրավոր քննությունները ենթադրում են ամփոփ վերլուծական պատասխաններ ըստ հարցատոմսի, թեստային առաջադրանքներ, իսկ ընթացիկ բանավոր քննությունները՝ էսսեների, ռեֆերատների պատրաստում և բանավոր ներկայացում, ինքնուրույն և խմբային աշխատանքների (հետազոտական նախագիծ, հոգեթերապևտիկ զրույցի, հոգեախտորոշիչ մեթոդիկայի կիրառում, գործնական աշխատանք և այլն) կատարում և բանավոր ներկայացում։
Եզրափակիչ բանավոր քննությունները անցկացվելու են ըստ հարցատոմսերի և/կամ ինքնուրույն աշխատանքների ներկայացումների:
5. Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները
ՀՕՖ երեխաների աջակցության կենտրոն, Հույսի Կամուրջ ՀԿ, Յունիսեֆ և ՄԱԿ միջազգային կազմակերպություններ, ՍՈՍ մանկական գյուղեր, «Օրրան» բարեգործական ՀԿ, հանրակրթական միջնակարգ և ավագ դպրոցներ, նախակրթարաններ, Սահմանափակ կարողություններով երեխաների խնամքի կենտրոններ, Ծերերի խնամքի կենտրոններ):
- կարող են աշխատել այն կրթական հաստատություններում, որոնք պատրաստում են ընտանեկան հոգեբանական աջակցության ոլորտի մասնագետներ (ԵՊՀ, ՀՊՄՀ, ԵՊՀ ԻՄ, «Ուրարտու» համալսարան, Հայ-Ռուսական համալսարան, Վանաձորի, Գյումրիի և Գորիսի համալսարաններ):
- տարբեր գերատեսչական պատկանելիություն ունեցող հոգեբանական խորհրդատվության կենտրոններում (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ԿԳՄՍ նախարարության, Առողջապահության նախարարության, Արդարադատության նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ Ոստիկանության ներքո գործող կենտրոններ):
- երեխաների և ընտանիքի աջակցման սոցիալ-բժշկական և հոգեբանական կենտրոններում (Շենգավիթ բժշկական համալիր, Մոր և մանկան առողջության պահպանման գ/հ կենտրոն, Մուրացանի հիվանդանոց՝ շաքարային դիաբեթով երեխաների ընտանիքներ, Արյունաբանական կենտրոն՝ քաղցկեղով հիվանդ երեխաների կենտրոն, Պալիատիվ խնամքի համակարգում):
- կազմակերպություններում, որոնք մշակում և իրականացնում են սոցիալական բնույթի նախագծեր՝ ժամանակակից ընտանիքներին օգնելու և աջակցելու նպատակով (Հոգեսոցիալական վերականգնողական կենտրոն, «Ռեքավերի» քոլեջ, Կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն, Ընտանեկան բռնության կանխարգելման կենտրոն).
- ընտանիքի տարաբնույթ հիմնախնդիրների վերաբերյալ հետազոտական ​​աշխատանքներ իրականացնող հաստատություններում (ԵՊՀ Անձի և մասնագիտական գործունեության գ/հ լաբորատորիա, ԵՊՀ Փորձարարական հոգեբանության գ/հ լաբորատորիա, ԵՊՄՀ հոգեբանամանկավարժական գ/հ լաբորատորիաներ):
Ծրագրով նախատեսված գիտելիքները և կարողությունները հնարավորություն են տալիս շրջանավարտներին վերոնշյալ հաստատություններում իրականացնել անհատական և/կամ խմբային խորհրդատվական, հոգեախտորոշիչ և հոգեկանխարգելիչ աշխատանքներ։ Շրջանավարտները տարբեր հաստատություններում կարող են իրականացնել անհատական, ընտանեկան, խմբային խորհրդատվություն, ինչպես նաև իրականացնել հոգեբանական գնահատման և վերականգնողական աշխատանքներ ամուսնական հարաբերությունների, ծնող-երեխա հարաբերությունների և այլն։
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ասպիրանտուրայում:
6. Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը
Սույն ծրագրով ուսումնառության օժանդակության համար առկա են բազմազան ռեսուրսներ՝ ժամանակակից մասնագիտական գրականություն (հայերեն, ռուսերեն և անգլերեն), էլեկտրոնային գրադարան, քանակական և որակական հետազոտությունների համար նախատեսված համակարգչային ծրագրեր, ինչպես նաև տեսաձայնային ուսումնական նյութեր (մասնագիտական հարցեր լուսաբանող ֆիլմեր, անվանի գիտնականների դասախոսություններ և վարպետության դասեր)։
Ծրագրի կրթական վերջնարդյունքների ձեռքբերման համար կիրառվում են դասավանդման և ուսումնառության նորարարական մեթոդներ։ Դասախոսությունները ընթանում են ինտերակտիվ եղանակով, խրախուսվում է և խթանվում է ուսանողների մասնակցությունը քննարկումներին, կազմակերպվում են հրավիրված դասախոսների հետ հանդիպումներ և առցանց դասախոսություններ։ Տեսական ուղղվածություն ունեցող ուսումնական մոդուլների դեպքում կիրառվում են ուսումնառության հետևյալ մեթոդները՝ մասնավորապես, թեմային առնչվող գիտական հոդվածների վերլուծություն, ռեֆերատների և էսսեների պատրաստում, հետազոտական նախագծերի մշակում։ Տեսագործնական ուսումնական մոդուլների դեպքում կիրառվում են ինտերակտիվ մեթոդներ՝ մասնավորապես, իրավիճակի մոդելավորում, դեպքի վերլուծություն, դերային խաղեր, ինչպես նաև ինքնուրույն աշխատանք ենթադրող արտալսարանային ակտիվություն (հոգեթերապևտիկ զրույցի, հոգեախտորոշիչ մեթոդիկայի անցկացում, արդյունքների վերլուծություն, ինքնառեֆլեքսիա)։ Ծրագրի շրջանակներում ակտիվ համագործակցություն է իրականացվում մի շարք կենտրոնների և ուսումնական հաստատությունների հետ՝ ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն, «Ընտանիքի հոգեբանական աջակցման կենտրոն», «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիրի հոգեբանական ծառայության կենտրոն, «Երևանի Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն, ՍՈՍ մանկական գյուղեր, «Ապագա» հոգեբանական կենտրոն, «Այգ» հոգեբանական կենտրոն, «Բանալի» ընտանիքի կենտրոն, «Զարթոնք» հոգեբանական կենտրոն, «Տոյ Տոյ Ռիչո» մանկական զարգացման կենտրոն, Հոգեվերլուծողների ասոցիացիա, որտեղ ուսանողները հնարավորություն են ստանում մարզելու իրենց հմտությունները և ամրապնդելու ստացած գիտելիքները։
7. Կրթական չափորոշիչները կամ ծրագրային կողմնորոշիչները, որոնք օգտագործվել են ծրագիրը մշակելիս
«Ընտանիքի հոգեբանություն» կրթական ծրագրի հիմքում ընկած են կրթության որակավորումների ազգային շրջանակով մագիստրոսի կրթության համար սահմանվող գիտելիքի, հմտությունների, կարողությունների վերաբերյալ ընդհանուր պահանջները: «Ընտանիքի հոգեբանություն» կրթական ծրագրի մշակման համար հիմք են ծառայել միջազգային ծրագրային կողմնորոշիչները և չափորոշիչները: Մասնավորապես հիմք ենք ընդունել հետխորհրդային և արևմտյան երկրների առաջատար բուհերի այն ծրագրերի վրա, որոնք ստացել են համապատասխան հավատարմագրում, դրանք են` Մեծ Բրիտանիայի Բեդֆորդշիդ համալսարանի (Family and Systemic Psychotherapy), Բելֆաստի Արքայական համալսարանի (Systemic Practice and Family Therapy), Նյու Յորքի Ռոչեսթերի համալսարանի (Marriage and Family Therapy), Վ. Մ. Լոմոնոսովի անվ. Մոսկվայի պետական համալսարանի (մագիստրոսական ծրագիր՝ «Семейная психология и семейное консультирование»), Սարատովի պետական համալսարանի (մագիստրոսական ծրագիր՝ «Консультативная психология»), Նովոսիբիրսկի պետական մանկավարժական համալսարանի (մագիստրոսական ծրագիր՝ «Социально-педагогическое сопровождение семьи») ընտանիքի հոգեբանության և հոգեբանական խորհրդատվության մասնագիտացմամբ մագիստրոսական ծրագրերը:
8. Դասախոսական կազմին ներկայացվող պահանջները
1.Ընդհանրական կարողություններ

Դասավանդման/մանկավարժական
·դասընթացի աշխատանքային ծրագիր (օրացուցային պլան) կազմելու հմտություն,
·դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն, դասավանդման ժամանակակից տեխնոլոգիաներ ընտրելու և օգտագործելու հմտություն, ակտիվ ուսուցման տեխնիկաների (zoom, bbb, quize, googl meet և այլն) կիրառման կարողություն,
·պրակտիկ մոտեցումների` case-study-ներ, թեստեր, վարժանքներ, թրենինգներ, խնդիրներ և այլն, կիրառության հմտություն,
·խմբային ուսուցման պլանի մշակման ունակություն և իրականացման կարողություն:

Հետազոտական
·գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
·հոգեբանական, սոցիալ-հոգեբանական հետազոտությունների, գիտափորձերի կազմակերպման և իրականացման հմտություն,
·գործնական հոգեբանության ոլորտում նորարար մասնագիտական ​​առաջադրանքներ դնելու պատրաստակամություն /ներառյալ միջառարկայական նախագծերը/ և հետազոտության նոր մեթոդների մշակման կարողություն
·հետազոտական խումբ ղեկավարելու կարողություն,
·ընտանիքին հոգեբանական աջակցության մասնագիտական ​​գործունեության կազմակերպչական և իրավական հիմքերի կիրառման կարողություն
·Ընտանիքի հետ հոգեբանական աշխատանքի՝ խորհրդատվության, կանխարգելման, շտկման, հմտություն։

Հաղորդակցման
·լսարանի հետ բանավոր հաղորդակցվելու հմտություն,
·միջանձնային կառուցողական շփման հմտություն,
·հետազոտության արդյունքները գրավոր և բանավոր շարադրելու և ներկայացնելու կարողություն,
·լուսավորչական նպատակով լայն լսարանի համար դասախոսությունների ընթերցման, գիտական ​​հոդվածներ գրելու, ԶԼՄ-ով ելույթներ ունենալու հմտություններ։

ՏՀՏ կիրառություն
·բազային համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ,
·ժամանակակից սոցիալական հարթակներից օգտվելու հմտություն,
·լուսացուցադրություններ պատրաստելու և ներկայացնելու հմտություններ (pptx, prezi, canva և այլն):

Այլ կարողություններ
·բարոյաէթիկական պահանջների, մասնագիտական էթիկայի և իրավական նորմերի իմացություն (մասնավորապես` հոգեբանական աջակցության ոլորտում),
·անհրաժեշտ ռեսուրսները գնահատելու և ծրագրերը արդյունավետորեն իրականացնելու կարողություն,
·ժամանակային ռեսուրսների պլանավորման և կառավարման կարողություն,
·օտար լեզվի իմացութուն:

2.Մասնագիտական կարողություններ
· Ընտանիքի հոգեբանության հիմնական պարադիգմները, տեսությունները, հասկացությունները վերլուծելու կարողություն:
·Ընտանեկան հոգեբանության ոլորտում հետազոտության վարկածներ, նպատակներ, խնդիրներ ու դրույթներ ձևակերպելու կարողություններ:
·Հոգեբանական հետազոտություններ կազմակերպելու պլանավորելու և իրականացնելու տեսական և կիրառական կարողություններ:
·Ստացված տվյալները վերլուծելու և մշակելու (ներառյալ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը), ինչպես նաև ուսումնասիրության արդյունքները մեկնաբանելու կարողություններ:
·Ընտանիքին հոգեբանական խորհրդատվություն տրամադրելու պատրաստակամություն և կարողություն /ճգնաժամային իրավիճակներում գտնվող ընտանիքին, դեռահասներին, երեխաներին, զարգացման խանգարումներ ունեցող անձանց, հոգեբանա-սոցիալական դժվարություններ ունեցող ընտանիքներին, բռնությունների, ամուսնալուծության, ընտանիքի անդամի կորուստի դեպքերում և այլն/:
·Ընտանեկան և ամուսնության հարցերով հոգեբանական խորհրդատվության մեթոդների իմացություն, դրանց կիրառության կարողություններ:
·Ներընտանեկան հարաբերությունների ախտորոշման, կանխարգելման և շտկման կարողություններ:
·Փորձագիտական ​​գործունեության հիմնական տիպերի վերաբերյալ գիտելիքներն օգտագործելու, փաստաթղթերը ձևավորելու և փորձագիտական ​​եզրակացություն ձևակերպելու կարողություններ:
·Հոգեբանական կանխարգելման, շտկման և աջակցության երկարաժամկետ ծրագրերի մշակելու և իրականացնելու կարողություն:

3.Ընդհանուր պահանջներ

Գիտական աստիճան
·գիտական աստիճան և/կամ կոչում հասարակագիտական ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ կամ հարակից մասնագիտությամբ արտերկրյա բուհում ստացած մագիստրոսի կոչում,
·վերջին 5 տարում առնվազն 3 գիտական և/կամ մեթոդական հրատարակու­թյունների առկայություն,
·վերջին 5 տարում առնվազն 3 մասնակցություն գիտաժողովների և/կամ աշխա­տաժողովների։

Մանկավարժական փորձ
·մասնագիտական դասընթացների դասավանդման և/կամ վերապատրաս­տումներ (թրեյնինգներ) իրականացնելու առնվազն 3 տարվա փորձ,
·վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների,

Պրակտիկ աշխատանքի փորձ
·առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ հոգեբանական խորհրդատվությունում (ցուցաբերել անհատին, խմբին, կազմակերպությանը հոգեբանական օգնություն կիրառելով ավանդական մեթոդներ և տեխնոլոգիաներ), ինչպես նաև հարակից ոլորտներում՝ սոցիոլոգիա, հոգեբուժություն, իրավագիտություն, փորձաքննություն և այլն:

Այլ պահանջներ
·դասավանդման պորտֆոլիո՝ դասավանդվող առարկաների առնվազն 50%-ի առցանց նյութերի առկայություն,
·ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը՝ առնվազն 4,0 (գործող դասախոսների համար)։

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am