
Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
ԵՊՀ մագիստրատուրայի 2024/2025 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությանը մասնակցելու հնարավորություն ունեն ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված/ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական այլ բուհերի բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները:
Մանրամասները՝ «Ընդունելություն» բաժնում:

Ծրագրի նպատակը
«Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ» մագիստրոսական ծրագրի նպատակն է պատրաստել տնտեսության ֆինանսների ոլորտի հիմնարար գիտելիքներ և հմտություններ ունեցող մասնագետներ, որոնք ունակ կլինեն վերլուծելու և համակարգելու տնտեսական ոլորտին առնչվող ֆինանսական խնդիրները, կատարելու համապատասխան կանխատեսումներ, որոշումներ կայացնելու բանկային, ոչ բանկային, հարկային, մաքսային և ֆինանսական բաժնին առնչվող տարբեր ոլորտներում:
Առավելությունները
Ուսումնառության ընթացքում ուսանողները կուսումնասիրեն ժամանակակից ֆինանսական ոլորտի գլոբալ և լոկալ հիմնախնդիրները, դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության ծրագրերի կազմման և վերլուծության ժամանակակից մոտեցումները, բանկային մենեջմենթի և մարքեթինգի մեթոդները, բանկային, մաքսային գործունեության և վարչարարության հիմնարար սկզբունքները։
«Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ» կրթական ծրագիրն ապահովում է համապատասխան ակադեմիական բազա այն ուսանողների համար, որոնք մտադիր են իրենց ապագա կարիերան կառուցել բիզնեսի, բանկային հատվածի, կազմակերպությունների ֆինանսական կառավարման և հանրային կառավարման ոլորտներում:
Կարիերայի հնարավորությունները
Ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն աշխատանքի անցնելու տնտեսության տարբեր ոլորտների ձեռնարկություններում, առևտրային բանկերում, խորհրդատվական ընկերություններում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում:
Հնարավոր աշխատավայրերն են ՀՀ նախարարությունները, ՀՀ կենտրոնական բանկը, բուհերը, առևտրային բանկերը, ապահովագրական կազմակերպությունները, մասնավոր կազմակերպությունները: