Հայ գրականություն
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
«Հայ գրականություն» մագիստրոսական ծրագիրն իրականացնում է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայ գրականության ամբիոնը:
Ընդունելության պահանջները
Ընդունելության քննությունն անցկացվում է բանավոր:
Ընդունելության հարցաշարը տեղադրված է կայքի «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է պատրաստել մասնագետներ, որոնք կտիրապետեն հայ գրականության պատմության, գրականագիտական հիմնական ուղղությունների տեսական և մեթոդաբանական սկզբունքներին, պատրաստել մասնագետներ, որոնք կկարողանան կիրառել այդ գիտելիքները գրականագիտական ուսումնասիրությունների ոլորտում, պատրաստել մասնագետներ, որոնք կկարողանան կիրառել այդ գիտելիքները կրթական, պետական և մասնավոր հիմնարկներում։
Առավելությունները
Ծրագրի շրջանակում կազմակերպվում է հայ բազմադարյան գրականության ուսումնասիրություն, մերձեցվում են հայ նորագույն գրականության երկու թևերի՝ խորհրդահայ գրականության և սփյուռքահայ գրականության գիտական հետազոտությունը և դասավանդումը, ուղղորդում են դասընթացները դեպի ժամանակակից գրական ընթացք, համադրում տեսական գիտելիքները մագիստրոսական ծրագիրն անցնողների գործնական հմտությունների հետ (ձեռագրագիտական, մատենագիտական և խմբագրական աշխատանք, աշխատակցություն գրական և և գրականագիտական հանդեսներին և կայքերին):
Կարիերայի հնարավորությունները
«Հայ գրականություն» ծրագրի շրջանավարտները կարող են ուսումը շարունակել ասպիրանտուրայում։