Հաշվողական մեքենաների, համալիրների, համակարգերի և ցանցերի մաթեմատիկական և ծրագրային ապահովում
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ծրագիրն ընդգրկում է ընդհանուր և մասնագիտական դասընթացներ (պարտադիր և կամընտրական):
Ընդունելության պահանջները
Ընդունելության քննությունն անցկացվում է բանավոր։ Հարցաշարը տեղադրված է «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է նախապատրաստել գիտահետազոտական ոլորտում և արդյունաբերության մեջ ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագետներ:
Առավելությունները
Ծրագրի հաջող ավարտին շրջանավարտն ունակ կլինի օգտագործելու ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաները, ծրագրավորման լեզուները և համակարգերը կիրառական ոլորտի խնդիրների լուծման համար, մասնակցելու ժամանակակից ծրագրավորման համակարգերի ստեղծմանը, զարգացնելու տեսությունները, որոնց վրա հիմնված են ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաները և ծրագրավորման համակարգերը։
Պրակտիկան նախատեսվում է անցկացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերություններում` «Հայկական ծրագրեր», «Սինոփսիս» և այլն, ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում, բանկային համակարգում:
Կարիերայի հնարավորությունները
Ծրագիրը հաջողությամբ ավարտած մագիստրոսները կարող են ուսումը շարունակել ասպիրանտուրայում: