ԵՊՀ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՃԱՆԱՊԱՐՀ ՀԱՐԹԵԼ ԴԵՊԻ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը կենսաբանության ֆակուլտետի ուսանողների համար կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում՝ «Լաբորատորիայից՝ ՏՏ ոլորտ. կենսաբանների կարիերան անհատական բժշկության ոլորտում» խորագրով:
ԵՊՀ ՈՒԳԸ-Ն ԿԱՄՈՒՐՋՆԵՐ Է ՍՏԵՂԾՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ՄԻՋԵՎ ՈՒԳԸ 75-ամյակին նվիրված միջազգային 8-րդ գիտաժողովի շրջանակում տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում տեղի ունեցավ «Բանկային Ժամանակակից տեխնոլոգիաները Հայաստանում» թեմայով պանելային քննարկում, որի բանախոսներն էին ՀՀ տարբեր բանկերի ներկայացուցիչներ:
ԳԻՏՈՒԹՅԱՆ «ՇՈՒՆՉԸ» ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ-ում կայացավ «Ճանապարհ հարթելով կենսաբազմազանությունից դեպի կայուն կենսատնտեսություն» խորագրով եռօրյա աշխատաժողովը՝ ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի հետազոտողների թիմի և մանրէաբան, Համբուրգի տեխնոլոգիական համալսարանի կենսալուծումների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գարաբեդ Անտրանիկյանի նախաձեռնությամբ։
«ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԳՐԱՆՑԱԾ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ ՈՒԳԸ-Ն ԱՅՍ ԱՆԳԱՄ ԷԼ ԲԱՐՁՐԱՑՐԵՑ ԻՐ ՍԱՀՄԱՆԱԾ ՆՇԱՁՈՂԸ». ՄԵՐԻ ՓԱՆՈՍՅԱՆ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՈՒԳԸ միջազգային երիտասարդական 8-րդ գիտաժողովի փակման հանդիսավոր արարողությունը, և ամփոփվեցին գիտաժողովի արդյունքները: Լավագույն զեկուցումներ ներկայացրած մասնակիցները ստացան հավաստագիր և խորհրդանշական պարգևներ:
ԵՊՀ ՈՒԳԸ-Ն՝ ԳԻՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՍԿԻԶԲ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի է ունեցել «ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության 75-ամյա ուղին» խորագրով պանելային քննարկում, որին ներկա էին տարբեր սերունդների ՈՒԳԸ-ականներ:
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՌՈՒՍ ԵՎ ՌՈՒՍԱԳԻՐ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԵՊՀ ուսանողները հանդիպեցին աշխարհի տարբեր երկրներից ժամանած բանաստեղծների հետ՝ ծանոթանալու այդ գրողների լավագույն գործերի ռուսերեն և անգլերեն տարբերակներին՝ միաժամանակ կարևորելով թարգմանությունների դերը պոեզիայում:
44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԻ ՀԱՄԱՀԵՂԻՆԱԿԱԾ ԳՅՈՒՏԸ ՀԵՏՄԱՀՈՒ ԱՐՏՈՆԱԳՐՎԵԼ Է Մտավոր սեփականության գրասենյակը «Հողմաէներգետիկ տեղակայանք» գյուտի համար արտոնագիր է շնորհել։ Գյուտի հեղինակներից էր ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող, 44-օրյա պատերազմում նահատակված Նորայր Արտեմյանը:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) ներկայացուցիչ Դանիել Լեպետին հանդիպեց ԵՊՀ ուսանողների հետ և ներկայացրեց այն հնարավորությունները, որոնք ուսանողներին կընձեռվեն Գերմանիայի բուհերում կրթություն ստանալիս:
ԵՊՀ-ՈՒՄ Է ՀՐԱՎԻՐՅԱԼ ԴԱՍԱԽՈՍ ՕԼԵԳ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ ԵՊՀ-ում դասախոսություն է կարդացել Ղրիմի Վ. Ի. Վերնադսկու անվան համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Օլեգ Գաբրիելյանը։
ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՁԵՎԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնը Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի և իրավագիտության ֆակուլտետի հետ համատեղ կազմակերպեց հանդիպում ի.գ.դ., պրոֆեսոր Վահե Ստեփանյանի հետ՝ նպատակ ունենալով ուսանողներին ծանոթացնելու Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի հրատարակած հոդվածների ժողովածուի կարևոր թեմաներից մեկին: