«ՄՈՏԻՎԱՑԻԱՅԻ ԴԵՐՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԹԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ Ուսանողներին մոտիվացնելու և կրթական ոլորտում մոտիվացիայի դերն ու նշանակությունը բացահայտելու նպատակով ԵՊՀ աշխարհագրութան և երկրաբանության ֆակուլտետը հյուրընկալել էր անձնական զարգացման մարզիչ Դավիթ Մեջլումյանին:
ԱՆՑԿԱՑՎԵՑ «SCOPUS» («ՍԿՈՊՈՒՍ») ԳԻՏԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԵԲԻՆԱՐՆԵՐԻ ՇԱՐՔ ԵՊՀ գիտական քաղաքականության վարչությունը «Elsevier» («Էլսևիեր») ակադեմիական հրատարակչական ընկերության հետ համատեղ կազմակերպել էր վեբինարների շարք՝ նպատակ ունենալով դասախոսներին, հետազոտողներին, ասպիրանտներին ծանոթացնելու «Scopus» («Սկոպուս») գիտական շտեմարանին:
ԵՊՀ ՌԵԿՏՈՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԽՈՍԵԼ Է ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ. «ՎԱՐԿԱՆԻՇ» ԱՄՍԱԳՐԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը «Վարկանիշ» ամսագրին տված հարցազրույցում խոսել է ԵՊՀ կրթական ծրագրերի բարելավման ու դրանք աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցնելուն միտված քայլերի մասին, անդրադարձել միջազգային համագործակցությանը և դրա շնորհիվ ընձեռված հնարավորություններին։ Հ․ Հովհաննիսյանը ներկայացրել է նաև ԵՊՀ-ում գիտության զարգացմանն ուղղված նախաձեռնություններն ու ծրագրերը, ինչպես նաև լավագույն ավանդույթների պահպանման ու առաջիկայում նոր հաջողությունների գրանցման տեսլականը:
«ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿԸ ԳՐԱԲԱՐՅԱՆ ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ԿԱՂԱՊԱՐՆԵՐԻ, ԴԱՐՁՎԱԾԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԴԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆ Է ԱՐԴԻ ՀԱՅԵՐԵՆԻ ԲԱՌԱՊԱՇԱՐԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ». ԱՆՆԱ ԱԲԱՋՅԱՆ ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի պայմանագրային /թեմատիկ/ ֆինանսավորման մրցույթում հաղթել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության ամբիոնի առաջադրած թեման՝ «Գրաբարը՝ որպես արդի արևելահայերենի բառապաշարի հարստացման և տերմինաշինության աղբյուր»:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Սիրելի՛ համալսարանականներ, հայտնում ենք, որ այժմ ԵՊՀ-ում դասապրոցեսը շարունակում է ընթանալ բնականոն հունով։
ՀՈԼԱՆԴԱՑԻ ՑԵՂԱՍՊԱՆԱԳԵՏ ԴԻՐԿ ՌՈՒԴԶԱՆՏԸ ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ ԵՊՀ պատմության ֆակուլտետում հոլանդացի ցեղասպանագետ Դիրկ Ռուդզանտը հանդես եկավ դասախոսությամբ՝ ֆակուլտետի ուսանողներին ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին ծանոթացնելով Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանում հոլանդացի դիվանագետների և միսիոներների գործունեությանը:
ԵՊՀ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2022-2023 ՈՒՍՏԱՐՎԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԵՊՀ-ն հայտարարում է 2022-2023 ուստարվա ասպիրանտուրայի՝ առկա ուսուցմամբ ընդունելություն՝ անվճար և վճարովի հիմունքներով: Մայր բուհին հատկացվել են առկա ուսուցմամբ 42 տեղ (անվճար հիմունքով) և 32 տեղ (վճարովի հիմունքով):
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է 2022-2023 ՈՒՍՏԱՐՎԱ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ Ընդունելությունը կատարվելու է երկու փուլով՝ հիմնական և լրացուցիչ (թափուր): Հիմնական փուլով դիմողներն ընդունելության քննությունների և մասնագիտության հայտագրման դիմում-հայտը dimord.am կայքի միջոցով պետք է ԳԹԿ ուղարկեն էլեկտրոնային (առցանց) եղանակով ս.թ. ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը՝ ժամը 18:00-ն, և ս.թ. հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը՝ ժամը 17։00-ն: Լրացուցիչ (թափուր) փուլի մրցույթի համար դիմողներն ընդունելության դիմում-հայտը dimord.am կայքի միջոցով պետք է ԳԹԿ ուղարկեն էլեկտրոնային (առցանց) եղանակով հուլիսի 19-ից մինչև հուլիսի 26-ը՝ ժամը 18:00-ն:
«ԵՊՀ-Ն ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿՆ ԸՆԴԼԱՅՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ». ԳԱՅԱՆԵ ԴԱՎԹՅԱՆ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող Գայանե Դավթյանը «էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում կրթությունը շարունակում է Չեխիայի Հրադեց Կրալովեի համալսարանում: Գայանեն պատմել է Չեխիայում սովորելու, մասնագիտական հաջողություններում ԵՊՀ-ի ունեցած դերի մասին: