- Main
- Node
- ԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ ՀԵՏԱԳԱ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ ԵՆ ԲԱԶՄԱԹԻՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆՄՈՒՇԱՌՈՒՄՆԵՐ. ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
September 08, 2021 | 12:29
Հասարակություն
ԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ ՀԵՏԱԳԱ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ ԵՆ ԲԱԶՄԱԹԻՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆՄՈՒՇԱՌՈՒՄՆԵՐ. ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ կենդանաբանության ամբիոնը սեպտեմբերի 6-16-ը Վրաստանի և Գերմանիայի հետ համատեղ իրականացվող «Կովկասյան կենսաբազմազանության գենետիկական ուսումնասիրության» միջազգային ծրագրի (CaBOL) շրջանակում կազմակերպել և իրականացնում է աշխատաժողով:
«Կովկասյան կենսաբազմազանության գենետիկական ուսումնասիրության» միջազգային ծրագրի (CaBOL) նպատակն է ստեղծել կենսաբազմազանության կենտրոն, որտեղ կհավաքագրվեն Կովկասի հարուստ կենսաբազմազանության կենդանիների և բույսերի տեսակներ, կստեղծվի տվյալների բազա:
Մեզ հետ զրույցում Կենդանաբանության ամբիոնի վարիչ Մարինե Առաքելյանն ասաց, որ աշխատաժողովին մասնակցում են ամբիոնի, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, Ա. Լ. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի, Վրաստանի Իլյայի անվան պետական համալսարանի և Գերմանիայի Ալեքսանդր Քյոնիգի անվան կենդանաբանական հետազոտական թանգարանի աշխատակիցներ և ուսանողներ:
Նրա խոսքով, աշխատաժողովի ընթացքում Գերմանիայի գործընկերները ներկայացնելու են համակարգչային ծրագրեր, որոնք նախատեսված են կենդանիների և բույսերի տեսակների ԴՆԹ-ի շտրիխ կոդերի ուսումնասիրության համար:
«Գերմանիայի և Վրաստանի գործընկերների հետ նախատեսվում է անցկացնել դաշտային աշխատանքներ, որոնց նպատակն է գենետիկական հետագա ուսումնասիրությունների համար իրականացնել բազմաթիվ կենդանիների և բույսերի տեսակների նմուշառումներ »,- ասաց Մարինե Առաքելյանը:
Քնար Միսակյան