«Երևանի պետական համալսարան» հիմնադրամը միջազգային չափանիշներին համապատասխան որակյալ կրթության տրամադրման և ԿԾ մրցունակության խթանման նպատակով հայտարարում է կրթական ծրագրերի բարելավման դրամաշնորհի տրամադրման մրցույթ:
Մասնակցության հայտը՝ կից փաստաթղթերով, անհրաժեշտ է ուղարկել ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության education@ysu.am էլհասցեին ս.թ. 10.03.2025 -30.03.2025 ժամանակահատվածում:
Խմբում ներգրավված հրավիրյալ պրոֆեսորին ներկայացվող պահանջներ.
Օտարերկրյա համալսարանում համապատասխան մասնագիտական ոլորտում գիտամանկավարժական գործունեություն
Հիրշի ինդեքս (h-index)՝ ըստ «Scopus»-ի (հումանիտար ոլորտում՝ առնվազն 3, բնագիտամաթեմատիկական ոլորտում՝ առնավազն 5)
Աշխատանքների ընթացքում հրավիրյալ պրոֆեսորն աշխատում է առցանց ձևաչափով 4 ամիս:
Պրոֆեսորն իր աշախատանքային էլհասցեից ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության education@ysu.am էլհասցեին պետք է ուղարկի իր ինքնակենսագրությունը (CV) և նամակ-հաստատում առ այն, որ ծանոթ է իր աշխատանքային գործառույթներին և պարտականություններին:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝ ԿԾ բարելավման դրամաշնորհի տրամադրման համար
Ուսումնական ստորաբաժանման ղեկավարի զեկուցագիր՝ դրամաշնորհի մասնակցության վերաբերյալ
ԿԾ վերանայման և բարելավման աշխատանքներում ներգրավված անձանց (5-ից ոչ ավելի, այդ թվում՝ ծրագրի ղեկավարը, հրավիրյալ պրոֆեսորը, տվյալ ԿԾ դասախոսը, ուսանող/շրջանավարտ) ինքնակենսագրականները(CV)
Կրթական ծրագրի ծրագրի բարելավման անհրաժեշտության վերաբերյալ հիմնավորում՝ ԿԾ ղեկավարի կողմից ստորագրված
ԿԾ վերլուծությունը թերի կողմերի և հիմնական ռիսկերի վերաբերյալ՝ հիմնված ԿԾ մշտադիտարկման արդյունքների վրա
Ուսումնական ստորաբաժանման գիտական խորհրդի որոշման քաղվածք՝ դրամաշնորհի երաշխավորման վերաբերյալ