ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ-ՌԵԿՏՈՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ (10.11.2021 - 01.12.2021)
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ԵՊՀ կառավարիչ-ռեկտորի (այսուհետ՝ ռեկտորի) թափուր պաշտոնի համալրման համար հայտարարում է բաց մրցույթ:
![YSU-rector-election](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/RJsHhnxJY5dMwVL3HRPSj2H16O.jpg?h=bccd1fa5&itok=SlCzRIxs)
Մրցույթին կարող են մասնակցել գիտական աստիճան և առնվազն 5 տարվա ակադեմիական ու գիտական գործունեության ստաժ ունեցող անձինք:
Ռեկտորի թափուր պաշտոնի համալրման մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և այլ մանրամասներ՝ այստեղ:
ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդների առաջադրման, ընտրությունների անցկացման և ռեկտորի նշանակման կարգը սահմանվում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության կանոնակարգով, որը տեղադրված է ԵՊՀ ինտերնետային պորտալի «Փաստաթղթեր» բաժնում (documentation.ysu.am):
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղարին էլեկտրոնային փոստի միջոցով՝ board@ysu.am:
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ