February 16, 2022 | 14:13
Կրթություն
Նրանց դիմավորել, ֆակուլտետի ստեղծման, գործունեության և կառուցվածքի մասին պատմել է դեկան Հայկ Սարգսյանը․ «Դրսում 21-րդ դարն է։ Այն կոչվում է 4-րդ արդյունաբերական հեղափոխության դարաշրջան։ Այս ժամանակաշրջանը հիմնված է գիտելիքի և տեղեկատվության վրա»:
Ինտերակտիվ զրույցում ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանն աշակերտների հետ քննարկել է տնտեսագետի մասնագիտության կարևորության և աշխատաշուկայում նրա պահանջարկի թեմաները։ Ամբիոնի վարիչը նաև դասախոսություն է կարդացել «Սոցիալական և ավանդական ձեռնարկության զարգացումը ՀՀ-ում և բիզնես ծրագիր» թեմայով։
Աշակերտներին ուղեկցող ուսուցիչները գոհ էին ճանաչողական հանդիպումից։ Նրանք համոզված են, որ այսօրինակ այցերը կարևոր դեր ունեն մասնագիտական կողմնորոշման հարցում։