March 07, 2025 | 14:56
Գիտություն
Կրթություն
Գևորգ Մանթաշյանն այցելեց Մանրէաբանության կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիա, Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն, ինչպես նաև Հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիա։ Նա ծանոթացավ լաբորատոր սարքավորումներին, դրանց գործառույթներին ու նշանակությանը։
Հյուրին ուղեկցում էին ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը և Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Կարեն Թռչունյանը՝ հանգամանորեն ներկայացնելով լաբորատոր հետազոտությունների ընթացքը, իրականացվող գիտահետազոտական ծրագրերը և դրանց կարևորությունը։
Այցի շրջանակում քննարկվեցին նաև հնարավոր համագործակցության ուղիները, պետության կողմից գիտահետազոտական ոլորտի զարգացմանը նպաստող նախաձեռնությունները։