- Main
- Node
- Երիտասարդության ընկալումներն արդի հայ հասարակության վերաբերյալ. խնդիրներ և հեռանկարներ
February 04, 2019 | 17:10
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
Երիտասարդության ընկալումներն արդի հայ հասարակության վերաբերյալ. խնդիրներ և հեռանկարներ
Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն սիրով հրավիրում է ապրիլի 26-28-ն ընկած ժամանակահատվածում մասնակցելու սոցիոլոգիական աշխատաժողովի Ծաղկաձորում, որը նվիրված է ԵՊՀ-ի հիմնադրման 100-ամյակին և ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի հիմնադրման 15-ամյակին: Այս ընթացքում ֆակուլտետը հասցրել է կայացնել գիտական ուրույն դպրոց, սակայն միաժամանակ անցածի վերարժևորման և հեռանկարների հասկացման անհրաժեշտություն է զգացվում:
Աշխատաժողովի առաջին մասում ենթադրվում է մասնակիցների զեկույցների ներկայացում և քննարկում: Զեկույցները կարող են առնչվել հետևյալ ոլորտներին, սակայն չեն սահմանափակվում.
- հետազոտություններ արդի հայ հասարակության վերաբերյալ
- սոցիոլոգիական փորձին առնչվող հետաքրքիր նյութեր
- սոցիոլոգիա գիտությանն առնչվող նյութեր
Խիստ խրախուսվում են ինչպես անհատական, այնպես էլ խմբային զեկույցները: Դրանք կարող են լինել նաև դասապրոցեսի ընթացքում հանձնարարված խմբային աշխատանքներ, էսսեներ, դիպլոմային և կուրսային աշխատանքներ, վերլուծական տարբեր նյութեր: Ծրագրի նպատակն է արժևորել որակյալ ուսանողական աշխատանքը, և քննարկման հարթակ ստեղծել երիտասարդ հետազոտողների համար:
Նախատեսվում են նաև դասախոսություններ ֆակուլտետի դասախոսների և ոլորտի այլ մասանգետների կողմից, ինչպես նաև քննարկումներ տարբեր ձևաչափերում, որոնք առնչվում են սոցիոլոգիայի խնդիրներին, գիտության զարգացման հեռանկարներին և այլն:
Ծրագրին կարող են դիմել.
- ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողներ և ասպիրանտներ
- ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտներ
- Մինչև 35 տարեկան հետազոտողներ այլ ոլորտներից, որոնց աշխատանքներն առնչվում են սոցիոլոգիա գիտությանը:
Ծրագրին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSflU2dFvLcQZcvR4aZ16QDGgJFg7KQm-OBrX0TJdM47BYBYxQ/viewform
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ ապրիլի 15-ն Է: