- Main
- Node
- Այց Երևանի Օրհուս կենտրոն
February 04, 2019 | 18:08
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
Այց Երևանի Օրհուս կենտրոն
Դեկտեմբերի 18-ին Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ այց կատարվեց Երևանի Օրհուս կենտրոն։ Այցի շրջանակներում կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանն ուսանողներին ներկայացրերց Օրհուսի կոնվենցիայի էությունը, կենտրոնի գործունեությունն՝ ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում։ Ուսանողները ծանոթացան ոչ միայն կենտրոնի արդեն կատարած աշխատանքներին, այլև հետագա պլաններին` երկրում բնապահպանական հիմնախնդիրների լուծման հեռանկարով։
Սեմինարի ընթացքում քննարկվեց կենտրոնի կողմից ՀՀ բնապահպանական սուր հարցերի լուծման քայլերն, որոնք նպաստում են հասարակության ենթագիտակցության մեջ հոգատարության ամրապնդմանը շրջակա միջավայրի հանդեպ։
«Թափոնների կառավարումը ՀՀ-ում» վերնագրով առանձին բանախոսություն ներկայացրեց «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի նախագահ Քնարիկ Գրիգորյանի կողմից։ Շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ իրենց տեսակետը հայտնեցին նաև ուսանողներն, ինչպես նաև առաջարկեցին այն կանխարգելման այլընտրանքային տարբերակներ։ Իսկ Հայկ Ղազարյանի կողմից խոսվեց աղբի տեսակավորման նպատակով իր և արտասահմանյան մի խումբ այլ մասնակիցների կողմից ստեղծված բիզնես-պլանի մասին և հույս հայտնեց դրա զարգացման համար աջակցություն ատանալ հենց ուսանողներից։ Ուսանողներին ոգևորեց այս նախաձեռնությունը, նրանք ներկայացրին իրենց մտքերն` ինչպես զարգացնել ընկերությունը Հայաստանում, և նշեցին, որ յուրաքանչյուր հարցով պատրաստ են անշահախնդիր աջակցել նրանց։
Իսկ վերջում ուսանողները հույս հայտենցին կրկին հանդիպել Օրհուս կենտրոնի աշխատակազմին, բայց ավելի մեծ լսարանի առաջ ելույթ ունենալու միտումով և իհարկե հյուրընկալել նրանց համալսարանում։
Հեղինակ` Սերինե Պողոսյան