April 01, 2019 | 16:36
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
Պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության անդամներն ուսանողներին ներկայացրեցին ՈւԳԸ կառույցը, վերջինիս գործառույթները, մոտակա ծրագրերը, միջազգային տարեկան գիտաժողովին մասնակցելու չափորոշիչները, հոդվածների տպագրության գործընթացը և այլն:
Ուսանողական գիտական ընկերության անդամները նաև առանձին հանդիպումներ ունեցան ուսանողների հետ, որոնց նպատակն ՈւԳԸ կառույցի վերաբերյալ տեղեկության տրամադրումն էր:
Հանդիպումների ընթացքում տարբեր բաժիններից և կուրսերից շատ ուսանողներ ՈւԳԸ կառույցին անդամակցելու ցանկություն հայտնեցին:
Հեղինակ` Լիաննա Ավետիսյան