«Իրավաբանական կրթության և գիտության զարգացման արդի մարտահրավերներն ու հեռանկարները» խորագրով գիտաժողով
ԵՊՀ գիտական նիստերի դահլիճ
Ս․թ․ սեպտեմբերի 22-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում կանցկացվի «Իրավաբանական կրթության և գիտության զարգացման արդի մարտահրավերներն ու հեռանկարները» խորագրով գիտաժողով՝ նվիրված ֆակուլտետի հիմնադրման 90-ամյակին։
Գիտաժողովի ընթացքում ողջույնի և շնորհավորական ուղերձներով, ինչպես նաև իրավական կրթության և գիտության արդի հիմնախնդիրներին նվիրված զեկուցումներով հանդես կգան ֆակուլտետի գործընկեր միջազգային և հայաստանյան կազմակերպությունների ներկայացուցիչներ, վաստակաշատ իրավաբաններ, գիտնականներ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ամբիոնի վարիչներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և այլք։
Գիտաժողովի ծրագիրը՝ այստեղ։