- Գլխավոր
- Գիտություն
- ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
Մարդկային ռեսուրսների կառավարման ռազմավարություն հետազոտողների համար
«HRS4R» մրցանակը (ավելին կարող եք գտնել այստեղ՝ EURAXESS/HRS4R) բացահայտում է այն հետազոտական հաստատություններին և կազմակերպություններին, որոնց գործունեությունը նպատակաուղղված է բուհի աշխատանքային միջավայրի բարելավմանը:
«HRS4R»-ն աջակցում է գիտահետազոտական հաստատություններին նրանց գիտահետազոտական քաղաքականության գործելակերպի սահմանման, գիտահետազոտական անձնակազմի համար կանոնադրության և կարգերի մշակման գործում: Դրա շնորհիվ հետազոտական բուհը նպաստավոր պայմաններ է ստեղծում ոչ միայն ազգային, այլև օտարերկրյա հետազոտողների համար՝ գիտական HR քաղաքականությունը դարձնելով ավելի թափանցիկ և արժանահավատ։
![](/sites/default/files/styles/tablet_full_width/public/2023-09/blank_2_grids_collage.png?itok=dw6SWmy5)
![](/sites/default/files/styles/tablet_full_width/public/2023-09/maxresdefault.jpg?itok=YOq7yJAi)