- Գլխավոր
- Կառուցվածք
- Գիտաուսումնական կենտրոններ
- Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
Ամերիկյան հետազոտությունների կենտրոնը (American Studies Center, ASC) կրթական և գիտահետազոտական կենտրոն է, որը հիմնադրվել է ԵՊՀ-ում 2020 թ․ ԱՄՆ Պետքարտուղարության կողմից ֆինանսավորվող «Ամերիկյան հետազոտություններ» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։
Ամերիկյան հետազոտությունների ծրագրի իրականացման գործում ԵՊՀ ամերիկյան հետազոտությունների կենտրոնի հիմնական գործընկերն է Արիզոնայի պետական համալսարանը, որը ԱՄՆ ամենամեծ պետական համալսարաններից է և ԵՊՀ երկարամյա ինստիտուցիոնալ գործընկերը, ունի լայնածավալ և արդյունավետ համագործակցության փորձ՝ ունենալով գրեթե 20-ամյա համագործակցություն պետական կառավարման և քաղաքականության, առաջնորդության և այլ բնագավառներում:
ԵՊՀ ամերիկյան հետազոտությունների կենտրոնի գործունեության հիմնական ոլորտներն են.
- միջգիտակարգային կրթություն,
- միջգիտակարգային և մասնագիտացված ուսումնասիրություններ ամերիկյան հետազոտությունների, արտաքին քաղաքականության և միջազգային հարաբերությունների ոլորտներում:
Կենտրոնի հիմնական նպատակներն են.
- խթանել և զարգացնել ակադեմիական և մասնագիտական միջավայրը, որը նպաստում է բարձրորակ հասարակագիտական հետազոտությունների կատարմանը,
- նպաստել և աջակցել ԵՊՀ-ում բարձրագույն կրթության միջազգայնացմանը,
- օժանդակել ԱՄՆ-Հայաստան համագործակցության զարգացմանը,
- նպաստել հասարակագիտական հետազոտությունների համար ակադեմիական և մասնագիտական միջավայրի ստեղծմանը։
ԵՊՀ ամերիկյան հետազոտությունների կենտրոնի տեսլականն է.
- կայուն միջազգային միջավայր,
- կայուն զարգացում,
- հետազոտահենք կառավարում,
- գիտելիքահենք հասարակություն:
ԵՊՀ ամերիկյան հետազոտությունների կենտրոնն իրականացնում է հետևյալ մագիստրոսական ծրագրերը.
- Ամերիկագիտություն (հայտագրման հետ կապված մանրամասները՝ կրթական ծրագրի «Ընդունելություն» բաժնում),
- Հանրային քաղաքականություն (հայտագրման հետ կապված մանրամասները՝ կրթական ծրագրի «Ընդունելություն» բաժնում)։