- Գլխավոր
- Կառուցվածք
- ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
- Ֆիզիկայի ինստիտուտ
Ֆիզիկայի ինստիտուտ
Ինստիտուտի մասին

Ֆիզիկամաթեմատիկական կադրերի պատրաստումը Երևանի պետական համալսարանում սկսվել է 1922 թվականից: Հայաստանում ֆիզիկայի զարգացման համար նշանակալից իրադարձություն էր 1933 թ․ համալսարանի կառուցվածքում ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի հիմնադրումը` ֆիզիկայի և մաթեմատիկայի առանձին բաժիններով:
Ֆիզիկայի զարգացումը խթանելու և նոր կադրերով ապահովելու նպատակով 1959 թ․ համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետից առանձնացել և կազմավորվել է ֆիզիկայի ֆակուլտետը, որի առաջին դեկանն էր ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ Նորայր Քոչարյանը:
1975 թ․ ՀԽՍՀ ԳԱ նախագահ, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի օժանդակությամբ ֆիզիկայի ֆակուլտետից առանձնացել և կազմավորվել է ռադիոֆիզիկայի ֆակուլտետը, որի հիմնադիրը և առաջին դեկանը եղել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր Յու. Լ. Վարդանյանը: Այս երկու ֆակուլտետների հենքի վրա էլ 2022 թ․ ձևավորվել է ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտը՝ ՀՀ-ում ժամանակակից ֆիզիկայի մասնագետների պակասը լրացնելու նպատակով։
Ինստիտուտում ուսուցումը կազմակերպվում է եռաստիճան համակարգով՝ բակալավրիատական, մագիստրոսական և ասպիրանտական։
Կառուցվածք
Վերջին հրապարակումները
Հոդված
Quantum-chemical simulation of pyridinium peroxodisulfates (CnPyr)2S2O8 complexes
Հոդված
Topological Effects in a Fermionic Condensate Induced by a Cosmic String and Compactification on the AdS Bulk
Հոդված
Fermionic vacuum polarization around a cosmic string in compactified AdS spacetime
Կոնտակտներ
Տնօրեն` ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Խաչատուր Ներկարարյան
Դեկանատ`
Հեռ․՝ (+374 60) 710 302 (ներքին՝ 23-02)
էլհասցե՝ physics@ysu.am