Ծրագրեր
ԵՊՀ միջազգային համագործակցությունն իրականացնում է համալսարանի միջազգային համագործակցության վարչությունը, որի կազմում գործում են միջազգային կապերի, օտարերկրյա սովորողների կրթության կազմակերպման և դրամաշնորհների համակարգման բաժինները:
Երևանի պետական համալսարանը հարուստ է ոչ միայն իր դասախոսներով ու ուսանողներով, կրթական ծրագրերով և հետազոտական գործունեությամբ, այլ նաև շրջանավարտների հսկայական համայնքով։ ԵՊՀ շրջանավարտների համայնքն ամենամեծն ու ընդգրկունն է Հայաստանում։ Համալսարանի շրջանավարտները մշտապես իրենց տեղն են գտել գիտության, կրթության, մշակույթի և տնտեսության տարբեր բնագավառներում, քաղաքական և հասարակական գործունեություն ծավալել Հայաստանում և Հայաստանից դուրս։
Այսօր ԵՊՀ-ն իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնց նպատակն է համակարգել, ակտիվացնել և հզորացնել համալսարանական շրջանավարտների համայնքը՝ ստեղծելով զարգացման և հաղորդակցության հավելյալ հնարավորություններ և՛ շրջանավարտների, և՛ համալսարանի համար։
ԵՊՀ-ն ունի շրջանավարտների համապարփակ և պարբերաբար թարմացվող տվյալների բազա, որի շնորհիվ համայնքի հնարավորինս լայն շրջանակի համար հասանելի կլինեն համալսարանական նորություններն ու իրադարձությունները։ Կայքի այս բաժնում յուրաքանչյուր համալսարանական հնարավորություն կունենա մուտքագրելու իր կոնտակտային տվյալները և թարմացնելու իրեն վերաբերող տեղեկությունները։
Որպես շրջանավարտների համայնքի հաղորդակցական կարևոր գործիք, ԵՊՀ-ի կողմից մշակվում և տարածվում է ԵՊՀ շրջանավարտների տեղեկագիրը, որի միջոցով համայնքի անդամները հնարավորություն ունեն ստանալու համալսարանին, ԵՊՀ շրջանավարտներին և հայաստանյան գիտակրթական ոլորտին վերաբերող նորություններ, հարցազրույցներ, հայտարարություններ և կարևոր այլ տեղեկություններ։
Համալսարանը նախատեսում է կազմակերպել շրջանավարտների ամենամյա ֆորում, որը մի հարկի տակ կհավաքի իր տարբեր տարիների շրջանավարտներին և հնարավորություն կտա նրանց ներկայացնելու իրենց գիտելիքն ու փորձառությունը, կիսելու իրենց գաղափարներն ու նոր մոտեցումները ինչպես համալսարանական համայնքի, այնպես էլ հանրային ու փորձագիտական առավել լայն շրջանակների հետ։
Շրջանավարտների համայնքին ուղղված մեկ այլ կարևոր ուղղություն է ԵՊՀ շրջանավարտների հիմնադրամը, որն իր մեկնարկային փուլում է։ Ակնկալվում է, որ այս հիմնադրամի միջոցով կիրականացվեն հետազոտական և ենթակառուցվածքային ծրագրեր, կշնորհվեն կրթաթոշակներ, կբարելավվի համալսարանական միջավայրը։
Այժմ ակտիվ աշխատանքներ են տարվում ԵՊՀ շրջանավարտների ցանցի ձևավորման ուղղությամբ։ Ակնկալվում է, որ ցանցը կունենա մասնագիտական և տարածաշրջանային միավորներ, գործադիր կոմիտե և քարտուղարություն։ Վերջինս կհամարվի ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանում և կապահովի ցանցի գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական պայմանները։
ԵՊՀ միջազգային համագործակցությունն իրականացնում է համալսարանի միջազգային համագործակցության վարչությունը, որի կազմում գործում են միջազգային կապերի, օտարերկրյա սովորողների կրթության կազմակերպման և դրամաշնորհների համակարգման բաժինները: