ԵՊՀ գրադարանը հիմնադրվել է 1920 թ. փետրվարի 28-ին։
Գրադարանի հավաքածուները համալրվել են Երևանի թեմական դպրոցի, Գևորգյան հոգևոր ճեմարանի, Մոսկվայի Լազարյան ճեմարանի, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի և անհատների նվիրատվությունների հաշվին։
1922 թ․ նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել գրադարանի հանդիսավոր բացումը:
1994 թ. հոկտեմբերի 12-ին ԵՊՀ հիմնադրման 75-ամյակի հանդիսությունների շրջանակում պաշտոնապես բացվել է գրադարանի նորակառույց շենքը:
1997 թ. հոկտեմբերի 7-ին ԵՊՀ գրադարանը անվանակոչվել է բարերար Տիգրան Իզմիրլյանի ծնողների՝ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվամբ։ Այսօր գրադարանն ունի շուրջ 1,5 միլիոն միավոր գրականություն: