- Գլխավոր
- Կառուցվածք
- Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
- Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն

ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոնի հիմնական ուղղություններն են ասիմետրիկ սինթեզը և բժշկակենսաբանական սկրինինգը։
Ասիմետրիկ սինթեզի խումբը ուսումնասիրում է նոր քիրալային մետաղակոմպլեքսային կատալիզատորների և օրգանակատալիզատորների սինթեզը, և կատալիտիկ եղանակով ստացվում են կենսաբանորեն պոտենցիալ ակտիվ միացություններ: Ասիմետրիկ սինթեզի խումբը շարունակաբար կատարում է հետազոտություններ ասիմետրիկ սինթեզի ոլորտում, մասնավորապես մշակվում են տարբեր կառուցվածքներով էնանտիոմերապես հարստացված, օպտիկապես ակտիվ ոչ սպիտակուցային ամինաթթուների ու դրանցից կազմված պեպտիդների ստացման արդյունավետ մեթոդներ՝ ստեխիոմետրիկ և կատալիտիկ:
Կենսաբժշկական սկրինինգի խմբի կողմից նախատեսվում է կատարել՝
որոշ պայմանական պաթոգեն մանրէների հակաբիոտիկայունության ձևավորման մեխանիզմների հետազոտում, դրանց վրա տարբեր սերնդի հակաբիոտիկների ազդեցության հետազոտում,
Հայաստանում աճող որոշ դեղաբույսերից կենսաբանական ակտիվ նյութերի՝ եթերայուղերի, ֆլավոնոիդների, սապոնիների, գլիկոզիդների անջատում, կազմի պարզում, դրանց որոշ կենսաբանական հատկությունների հետազոտում,
այդ բույսերից անջատված եթերայուղերի և այլ կենսաբանական ակտիվ նյութերի և հակաբոիտիկների զուգորդված հակամանրէային հատկությունների ուսումասիրում և դրանց ազդեցության հետազոտումը նյութափոխանակային առանցքային ֆերմենտների վրա,
ասիմետրիկ սինթեզի խմբի կողմից սինթեզած էնանտիոմերապես հարստացված ոչ սպիտակուցային ամինաթթուների և պեպտիդների որոշ կենսաբանական հատկությունների հետազոտում:
Կոնտակտներ
Կենտրոնի ղեկավար`
քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Աշոտ Սաղյան
Հեռ․՝ (+374 60) 710 410
(ներքին՝ 34-10)
Էլհասցե՝ saghyan@ysu.am