- Գլխավոր
- Կառուցվածք
- ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
- Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
Կենտրոնի մասին
Երևանի պետական համալսարանի մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը հիմնադրվել է 2017 թ. հուլիսի 19-ին։ Կենտրոնում գործում է Մանկավարժության ամբիոնը, որը ԵՊՀ հնագույն ամբիոններից է։ Այն հիմնադրվել է 1921 թ. հոկտեմբերի 10-ին ժամանակի տաղանդավոր գիտնական-մանկավարժների նախաձեռնությամբ և ջանքերով: Մանկավարժության ամբիոնի կայացման ու գիտամանկավարժական աշխատանքների կազմակերպման ու զարգացման գործում իրենց ծանրակշիռ ներդրումն են ունեցել ճանաչված գիտնական-մանկավարժներ, որոնց թվում՝ ամբիոնի հիմնադիր վարիչ, պրոֆեսոր Գուրգեն Էդիլյանը։
Կենտրոնում գործում է ուսուցման եռաստիճան համակարգ՝ բակալավրիատական, մագիստրոսական և ասպիրանտական։
Բացի իր առաջարկած կրթական ծրագրերից՝ կենտրոնը ԵՊՀ մի քանի ֆակուլտետում գործարկում է մանկավարժի որակավորման շնորհման նոր համակարգ, որը բուհում ներդրվել է 2016-2017 ուստարում։ Մանկավարժի որակավորման լրացուցիչ կրթաբլոկի ներդրման արդյունքում ուսանողները, բացի մասնագիտական որակավորումից, ստանում են նաև մանկավարժի որակավորում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված՝ մանկավարժի որակավորման շնորհման «240+30» կրեդիտ նոր համակարգով։
Կրթական ծրագրեր
Վերջին հրապարակումները
Հոդված
СРАВНИТЕЛЬНЫЙ АНАЛИЗ ПРОФЕССИОНАЛЬНЫХ ОСОБЕННОСТЕЙ УЧИТЕЛЕЙ-ЛИДЕРОВ В ОБРАЗОВАТЕЛЬНЫХ СИСТЕМАХ АРМЕНИИ И ФРАНЦИИ
Հոդված
ВЛИЯНИЕ ЦИФРОВЫХ УЧЕБНЫХ МАТЕРИАЛОВ НА ВНИМАНИЕ УЧАЩИХСЯ: НЕЙРОДИДАКТИЧЕСКИЙ АНАЛИЗ
Հոդված
THE ISSUE OF UNIVERSITY-LABOR MARKET COOPERATION IN THE HIGHER EDUCATION SYSTEM OF THE REPUBLIC OF ARMENIA
Հոդված
ՁԱԽԼԻԿՈՒԹՅԱՆ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐՄԱՐՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Կոնտակտներ
Կենտրոնի տնօրեն՝ մանկավարժական գիտությունների դոկտոր,
պրոֆեսոր Նազիկ Հարությունյան
Հեռ․՝ (+374 60) 710 615
(ներքին՝ 76-15)
Էլհասցե՝ pedagogy@ysu.am