Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա
Մագիստրոսական ծրագիր
2016-2017 ուսումնական տարվանից Երևանի պետական համալսարանում գործում է «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» հեռակա ուսուցմամբ մագիստրոսական կրթական ծրագիրը։
Ծրագրի նպատակն է պատրաստել ուսուցիչներ հանրակրթական դպրոցների համար (միջին, ավագ): Կրթական ծրագիրը նախատեսված է այն անձանց համար, որոնք ունեն բակալավրի աստիճան կամ դիպլոմավորված մասնագետներ են, սակայն չունեն ուսուցչի որակավորում:
«Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի տևողությունը 1,5 տարի է։
Ուսումնառության ավարտին շրջանավարտին տրվում է մանկավարժության մագիստրոսի որակավորում: