
Մեխանիկա
Բակալավրի կրթական ծրագիր
Մեխանիկա
Ընդունելությունը կատարվում է ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգի համաձայն։
Դիմորդները հանձնում են ընդունելության քննություններ հետևյալ առարկաներից.
- մաթեմատիկա (գրավոր)
- ֆիզիկա (գրավոր) կամ անգլերեն (գրավոր)
«Մեխանիկա» կրթական ծրագրով ուսման տևողությունը 4 տարի է։
Ծրագրի նպատակն է.
- ուսանողներին տրամադրել հիմնարար և համակողմանի գիտելիքներ մեխանիկայի և մաթեմատիկայի տարբեր բնագավառներից` տեսական մեխանիկա, հոծ միջավայրի մեխանիկա, ղեկավարման տեսություն, կիրառական մեխանիկա, կայունության տեսություն, համակարգերի մաթեմատիկական մոդելավորում և ռոբոտատեխնիկա, մաթեմատիկական անալիզ, մաթեմատիկական ֆիզիկա և այլն,
- ուսանողներին ծանոթացնել ծրագրավորման արդի լեզուներին, տեխնոլոգիաներին և դրանց կիրառությանը, հաշվողական մաթեմատիկայի ժամանակակից մեթոդներին,
- ստացած գիտելիքների հիման վրա շրջանավարտներին հնարավորություն տալ աշխատելու գիտատեխնիկական, ճարտարագիտական, նախագծային և տեղեկատվական ոլորտի հաստատություններում,
- շրջանավարտների մոտ ձևավորել միջնակարգ և մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում տեսական և կիրառական մեխանիկա, մաթեմատիկա դասավանդելու ունակություններ,
- ձևավորել ունակություններ կրթությունը մագիստրոսական և ասպիրանտական ծրագրերում շարունակելու և հետագայում գիտահետազոտական, նախագծային գործունեությամբ զբաղվելու համար:
Շրջանավարտների աշխատանքային հեռանկարները
Ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն աշխատելու մեխանիկայի, մաթեմատիկայի, ֆիզիկայի և դրանց կիրառությամբ տարբեր բնագավառների գիտահետազոտական և տեխնոլոգիական ինստիտուտներում, կենտրոններում, նախագծային և ճարտարագիտական, համակարգերի և պրոցեսների ավտոմատ կառավարման, ղեկավարման խնդիրներով զբաղվող հաստատություններում, միջնակարգ և միջին մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում, բուհերում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։
Ծրագրի ավարտին շրջանավարտը կունենա մեխանիկայի և մաթեմատիկայի վերաբերյալ հիմնական գիտելիքներ, կտիրապետի հաշվողական մաթեմատիկայի մեթոդներին, ծրագրավորման արդի լեզուներին և տեխնոլոգիաներին՝ հնարավորություն ունենալով աշխատելու այս բնագավառում: