Սերվիս
Բակալավրի կրթական ծրագիր
Ծրագրի մասին
«Սերվիս» կրթական ծրագիրը (առկա և հեռակա ուսուցման ձևերով) գործում է ԵՊՀ սերվիսի ամբիոնում բակալավրի և մագիստրատուրայի կրթական մակարդակների համար։
Ընդունելության պահանջները
«Սերվիս» կրթական ծրագիր ընդունվելու համար անհրաժեշտ է հանձնել հետևյալ մրցութային քննությունները՝
- հայոց լեզու և գրականություն (գ),
- օտար լեզու (գ) կամ աշխարհագրություն (գ)։
Ծրագրի նպատակը
«Սերվիս» կրթական ծրագրի նպատակն է պատրաստել ընդհանուր առմամբ՝ սերվիսի ոլորտի և մասնավորապես՝ զբոսաշրջության ոլորտի ղեկավարներ և դրանցում առկա ծառայությունների պլանավորման և կազմակերպման մասնագետներ։ Այդ նպատակին հասնելու համար ուսանողներին փոխանցվում են հիմնարար և միջոլորտային գիտելիքներ ծառայությունների պլանավորման և կազմակերպման հիմքերի մասին՝ աշխարհագրական, տնտեսագիտական, մարքեթինգային, կառավարչական, սոցիալ-հոգեբանական, կայուն զարգացման հայեցակարգի, սերվիսագիտական, զբոսաշրջագիտական ուղղվածություններով։ Ձեռք բերված գիտելիքները հիմք են սոցիալ-մշակութային և զբոսաշրջային ծառայությունների ոլորտներում աշխատելու համար (հյուրանոցային և ռեստորանային ձեռնարկություններ, զբոսաշրջային օպերատորական և գործակալական ծառայություններ, գիտակրթական և մշակութային հաստատություններ, առողջապահական հաստատություններ, ֆինանսաբանկային կազմակերպություններ, առևտրային կազմակերպություններ)։
Առավելությունները
«Սերվիս» կրթական ծրագրի մրցակցային առավելություններն են՝ ՀՀ-ում իր տեսակի մեջ առաջինը լինելը և դրանով պայմանավորված՝ արդեն իսկ ձևավորված, ակադեմիական ամուր հիմքերը, պրոֆեսորադասախոսական բարձրակարգ անձնակազմը, ժամանակակից պահանջներին համապատասխանող ուսումնական պլաններն ու դասընթացները, հետազոտահենք, ուսանողակենտրոն և դասավանդման նորագույն մեթոդներով ուսուցումը, մասնագիտական և ուսումնական պրակտիկաները, տեխնիկապես հագեցած լսարանային պայմանները:
Շրջանավարտների կարիերայի հնարավորությունները
Ծրագրի ավարտին ուսանողները հնարավորություն կունենան կրթությունը շարունակելու ինչպես ԵՊՀ, այնպես էլ ՀՀ համապատասխան մասնագիտական ծրագրեր իրականացնող բուհերի ասպիրանտուրայում։
Կոնտակտներ
ashxarh@ysu.am