- Գլխավոր
- ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
- Հայ բանասիրության ֆակուլտետ
- Հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոն
Հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոն
Հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնը կազմավորվել է 2022 թ. հունիսին Հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնների հիմքի վրա։
Տարբեր տարիների Հայոց լեզվի պատմության ամբիոնը ղեկավարել են ականավոր լեզվաբաններ Հովհ․ Բարսեղյանը, Մ․ Ասատրյանը, Ռ․ Ղազարյանը, Ռ․ Սաքապետոյանը:
Ընդհանուր լեզվաբանության ամբիոնի առաջին վարիչը եղել է ակադեմիկոս Գրիգոր Ղափանցյանը, ամբիոնի վարիչ է եղել նաև ակադեմիկոս Հրաչյա Աճառյանը: Այնուհետև ամբիոնը ղեկավարել են ակադեմիկոս Էդ․ Աղայանը, Հ․ Պետրոսյանը, Լ. Հովսեփյանը և այլ երախտավորներ։
Հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչն է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աննա Աբաջյանը։
Հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի դասախոսները հրատարակել և հրատարակում են բուհական դասագրքեր, ձեռնարկներ, մենագրություններ, բառարաններ և բազմաբնույթ հոդվածներ: Տասնամյակների ընթացքում լույս ընծայված գիտական արժեքավոր այդ աշխատությունները, շարունակելով դասական հայագիտության ավանդները, հարստացրել են արդի հայ լեզվաբանությունը:
Ամբիոնի գիտական հետաքրքրությունների շրջանակում են հայոց լեզվի պատմական զարգացման, գրաբարի քերականական կառուցվածքի, միջին գրական հայերենի, բարբառների, հին բնագրերի լեզվի ուսումնասիրության, գրաբար-արևելահայերեն, միջին հայերեն-արևելահայերեն փոխադրության, պատմական բառագիտության, համեմատական քերականության, լեզվաբանության տեսության և պատմության, լեզվաբանական նշանագիտության, լեզուների տիպաբանական և զուգադրական քննության, ինչպես նաև նոր բնագավառների՝ համակարգչային լեզվաբանության, լեզվի ձևայնացված նկարագրության, մեքենական թարգմանության, տեղեկատվական տեխնոլոգիաների լեզվական ապահովման և մի շարք այլ խնդիրներ:
Ամբիոնի աշխատակիցներն ակտիվորեն մասնակցում են հանրապետությունում, ինչպես և նրանից դուրս կազմակերպվող գիտական նստաշրջանների, համաժողովների, հանդես գալիս տարաբնույթ զեկուցումներով:
Ավանդույթ են դարձել ամբիոնի կազմակերպած ֆակուլտետային և միջֆակուլտետային ամենամյա օլիմպիադաները՝ «Լաւագոյն գրաբարագէտ» խորագրով:
Ամբիոնն սպասարկում է «Հայոց լեզու և գրականություն» բակալավրիատական և մագիստրոսական (առկա և հեռակա) կրթական ծրագրերը, ինչպես նաև «Հայոց լեզվի պատմություն և լեզվաբանություն» մագիստրոսական ծրագիրը։
Աշխատակիցներ
Ամբիոնի վարիչ, պրոֆեսոր
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Ասիստենտ
Ասիստենտ
դասախոս/ժամավճարով