
Տեղեկատվական անվտանգություն
Բակալավրի կրթական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
Համաձայն «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի», ՀՀ Կառավարության որոշման (26 ապրիլի, 2012 թվականի N597–Ն)՝ դիմորդները հանձնում են ընդունելության քննություններ «Մաթեմատիկա» (գրավոր), «Ֆիզիկա» (գրավոր) կամ «Անգլերեն» (գրավոր)՝ մրցութային, «Հայոց լեզու և գրականություն» (գրավոր)՝ ոչ մրցութային առարկաներից:
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է ուսանողներին տալ հիմնարար գիտելիքներ տեղեկատվական անվտանգության և ինֆորմատիկայի վերաբերյալ, զարգացնել ուսանողի ալգորիթմական մտածողությունը, օժտել մեքենայական ուսուցման մեթոդների կիրառման, տվյալների հենքերի նախագծման, տեղեկատվական անվտանգության գործնական կարողություններով:
Առավելությունները
Ծրագիրը պատրաստում է մասնագետներ, որոնք ունակ կլինեն ստեղծելու արդյունավետ հաշվողական ալգորիթմներ, իրականացնելու տվյալների վերլուծության բոլոր փուլերը, նախագծելու և իրագործելու լոկալ կոմպյուտերային ցանցեր։
Կարիերայի հնարավորությունները
Կրթական ծրագրի շրջանակում ձեռք բերած համակողմանի գիտելիքների շնորհիվ ծրագրի շրջանավարտները կարող են աշխատել ՀՀ ուսումնական հաստատություններում, գիտական կազմակերպություններում և ձեռնարկություններում, բանկային և տեղեկատվական ոլորտներում (մասնավորապես` ՀՀ ԳԱԱ ինստիտուտներում, «Սինոփսիս», «Հայկական ծրագրեր (Arm Soft)», «Ինստիգեյթ Ռոբոտիքս», «Դիջիթեյն» ՍՊԸ, «ԷՊԱՄսիստեմզ», «ՊիկաԱրտ» ՍՊԸ ընկերություններում և այլուր):