Ամսաթիվ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում դասախոսությամբ հանդես եկավ Նորվեգիայի Բերգենի համալսարանի պրոֆեսոր, «Մետաղակայուն մանրէները՝ որպես շրջակա ﬕջավայրի կենսավերականգնման միջոցներ» գիտական թեմայի արտասահմանյան խորհրդատու Նիլս-Կորե Բիրկելանդը: Դասախոսության ընթացքում պրոֆեսոր Բիրկելանդն ընդգծեց, որ փետուրային թափոնները ողջ աշխարհում կազմում են 8 մլն. տոննա, ապա կարևորեց մանրէների կողմից դրանց քայքայումը: Բանախոսը ներկայացրեց նաև այդ գործընթացում ընդգրկված ֆերմենտները, դրանց կառուցվածքային առանձնահատկությունները: