ԵՊՀ ակադեմիական գրագրության կենտրոնն անհատական խորհրդատվություն է տրամադրում ԵՊՀ ուսանողներին, ասպիրանտներին, հայցորդներին, երիտասարդ հետազոտողներին, գիտաշխատողներին և պրոֆեսորադասախոսական կազմին։ Եթե ցանկանում եք Ձեր աշխատության տեքստը դարձնել առավել գրագետ և այն կատարելագործելու ուղղությունների վերաբերյալ կարծիք ստանալ, ապա դիմե՛ք կենտրոնի խորհրդատուներին։
Կենտրոնը խորհրդատվություններն իրականացնում է ինչպես ֆիզիկական ներկայությամբ, այնպես էլ առցանց ձևաչափով՝ «ZOOM» հարթակի միջոցով: