- Գլխավոր
- Կառուցվածք
- Գիտաուսումնական կենտրոններ
- Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
![](/sites/default/files/styles/faculty_image_style/public/2023-12/sur_0686.jpg?h=9855f42d&itok=2nr60to1)
ԵՊՀ մանրէաբանական կեսնատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնը ստեղծվել է 2015-2017 թթ. ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում Նորարարությունների մրցակցային հիմնադրամի տրամադրած դրամաշնորհով, ԵՊՀ-ի, ՀՀ Կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ։ Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2018 թ. փետրվարին, իսկ կենտրոնն սկսել է գործել արդեն 2018 թ. մարտից։
Կենտրոնում աշխատանքներ են կատարվում կրթական, գիտահետազոտական և նորարարական ուղղություններով։
Կենտրոնն ակտիվ մասնակցություն ունի ՀՀ-ում կենսատեխնոլոգիական կլաստերի ստեղծման ու զարգացման գործում։
Կենտրոնում հետազոտական աշխատանքներ են կատարվում հետևյալ ուղղություններով`
- թաղանթային և ոչ թաղանթային սպիտակուցների փոխազդեցության մեխանիզմների ուսումնասիրություն,
- թաղանթներով նյութերի և իոնների տեղափոխության ուսումնասիրություն,
- տարբեր ֆերմենտների ակտիվության ուսումնասիրություն,
- օրգանական թափոններից մանրէների միջոցով կենսաջրածնի, կենսաբութանոլի և կենսաէթանոլի ստացում: