- Գլխավոր
- Կառուցվածք
- Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
- Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
Հումանիտար հետազոտությունների ինստիտուտը պարբերական հրատարակությունների ու հոդվածների միջոցով գիտապրակտիկ տեսանկյունից վեր է հանում, հետազոտում, ուսումնասիրում, վերլուծում և արժևորում կրոնագիտությանը, հնագիտությանը, ազգագրությանը, մարդաբանությանը, բրիտանական գրականությանը, պատմության փիլիսոփայությանը, վրացագիտությանը և հայերենագիտությանն առնչվող հացեր: Հումանիտար հետազոտությունների ինստիտուտը ստեղծում է միջգիտաճյուղային հետազոտությունների հարթակ՝ տարաբնույթ հետազոտությունների իրականացման նպատակով: Նպաստում է միջգիտաճյուղային հետազոտությունների կատարմանն ու արդյունքների հրապարակայնացմանը, աջակցում է հումանիտար գիտությունների ոլորտում առկա հետազոտողներին իրենց աշխատանքները հրապարակելու ու հանրայնացնելու գործում, մասնագիտական աջակցություն է ցուցաբերում հանրային տարբեր կառույցներին ու ինստիտուտներին՝ փորձագիտական գիտելիքների ձեռքբերման ու տարածման համար, վեր է հանում նշված ոլորտներում առկա խնդիրները, տեղական ու տարաշրջանային սպառնալիքներն ու դրանց դիմագրավելու գործիքներն ու մեխանիզմները:
Կառուցվածք
Միջմշակութային կրոնագիտական կենտրոն
Միջմշակութային կրոնագիտական կենտրոնը պարբերական հրատարակությունների ու հոդվածների միջոցով գիտապրակտիկ տեսանկյունից վեր է հանում, ուսումնասիրում, վերլուծում և արժևորում կրոնի մարդաբանությանը, կրոնի հոգեբանությանը, կրոնի ֆենոմենոլոգիային, կրոնի սոցիոլոգիային և կրոնների պատմությանն առնչվող հացեր:
Հայերենագիտական հետազոտությունների լաբորատորիա
Վերջին տասնամյակների ընթացքում նորագույն մեթոդների վրա հիմնված հնագիտական հետազոտությունները ՀՀ տարածքում հեղաշրջիչ դեր ունեցան մեր երկրի հնագույն պատմության վերակազմության գործում: