ՀՀ-ՈՒՄ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԵՊՀ ՀՈՒՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ-ԳՐԱԴԱՐԱՆԻՆ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր իր աշխատասենյակում ընդունել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. տիկին Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլային, որի հետ քննարկել է ԵՊՀ-ում հունարենի ուսուցման արդյունավետությանն ուղղված աշխատանքներ:
Քիմիայի ֆակուլտետում ներկայացվեց «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը: Ս.թ. հոկտեմբերի 4-ին Քիմիայի ֆակուլտետ էին այցելել ԿԳՄՍ երիտասարդական քաղաքականության վարչության պետ Ռոզա Հակոբյանը և «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի կազմակերպիչ Հռիփսիմե Ալեքյանը, ովքեր ներկայացրեցին ուսանողներին մրցույթի հիմնական խնդիրների, անվանակարգերի և նախագծերի գնահատման չափորոշիչների մասին:
«IEEE» ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ԿՈՒՆԵՆԱ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «IEEE» կազմակերպության ներկայացուցիչներն այսօր հանդիպել են ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանին, որից հետո ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել հանդիպում-դասախոսություն:
ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԷՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ՆՈՐԵԿՆԵՐԻ ՀԵՏ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ՈՒԽ Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի ղեկավար և հրամանատարական կազմի անդամների հանդիպումն ակումբին անդամագրված առաջինկուրսեցիների հետ:
«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է»․ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «Ի՞ՆՉ ԱՆԵԼ 2․ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ․ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ» ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հետ այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կազմակերպել էր «Ի՞նչ անել 2․ տնտեսական հեղափոխություն․ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովը և համանուն գրքի շնորհանդեսը։
«ԼԱՎ ՍՈՎՈՐԵՔ, ՁԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՍ ՏԻՐԱՊԵՏԵՔ». ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ՝ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին:
ՄՈՒՇԵՂ ԻՇԽԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ 8-րդ մասնաշենքում «Համազգային» հայ կրթական և մշակութային միության ու ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել միջազգային գիտաժողով՝ նվիրված Մուշեղ Իշխանին:
ԵՊՀ ԹԻՄԸ ՀԱՂԹԵԼ Է ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹՈՒՄ «Արթուրս Աղվերան ռեզորթ» հանգստյան տանը հոկտեմբերի 4-6-ը տեղի է ունեցել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) կողմից արդեն 4-րդ տարին կազմակերպվող միջբուհական դատախաղ-մրցույթի բանավոր փուլը, որի հաղթողն է դարձել «ԵՊՀ-2» թիմը:
«Մենք որպես քիմիկոս անփոխարինելի դեր ունենք մեր երկրի զարգացման գործում». Գնունի Կարապետյան Քիմիայի ֆակուլտետում դասախոսությամբ հանդես եկավ ֆակուլտետի շրջանավարտ, քիմիական գիտությունների դոկտոր Գնունի Կարապետյանը:
Ինքնակարգավորումն արտակարգ իրավիճակներում Սեպտեմբերի 25-ին ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբնության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ սեմինար քննարկում, որի բանախոսն էր Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դասախոս, h.գ.թ., դոցենտ՝ Հրաչյա Հովհաննիսյանը։