- Գլխավոր
- Նորություններ
- «Մենք որպես քիմիկոս անփոխարինելի դեր ունենք մեր երկրի զարգացման գործում». Գնունի Կարապետյան
Հոկտեմբեր 08, 2019 | 14:55
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
«Մենք որպես քիմիկոս անփոխարինելի դեր ունենք մեր երկրի զարգացման գործում». Գնունի Կարապետյան
Քիմիայի ֆակուլտետում դասախոսությամբ հանդես եկավ ֆակուլտետի շրջանավարտ, քիմիական գիտությունների դոկտոր Գնունի Կարապետյանը:
Քիմիայի ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության և ֆակուլտետի ղեկավարության նախաձեռնությամբ տեղի ունեցած դասախոսության սկզբում ֆակուլտետի դեկանի տեղակալ Արմեն Գալստյանը ներկայացրեց սեմինարավարի անցած ուղին ֆակուլտետից Գերմանիայի Ռոստոկի համալսարանում ուսանած տարիները, և քիմական մեծամասշտաբ արտադրություններում ունեցած ձեռքբերումները:
Գնունի Կարապետյանը դասախոսությունը սկսեց ոչ ավանդական մոտեցմամբ՝ լսարանին ուղղելով հարց,- «Որո՞նք են այսօր ՀՀ տնտեսական և պետական կառավարման մարմիններում երեք ուղիները, որտեղ մենք մեր դերը կարող ենք ունենալ», այս հարցի պատասխանները դասախոսության վերջում ծավալեցին հետաքրքիր քննարկումներ: Որից հետո նա կիսվեց իր փորձով, որը ձեռք է բերել աշխարհահռչակ BASF քիմիական ընկերությունում, որտեղ պատրաստում էին հանրաճանաչ Adidas, Nike, Puma ընկերությունների համար սպորտային կոշիկների տակացուների լավագույն հումքը: Գնունի Կարապետյանը իր փորձի հիման վրա ներկայացրեց, որ միշտ չէ, որ արտադրանքի անորակությունը կապված է հումքի որակյալ լինելուց՝այսինքն քիմիական կողմից, այլ նա կարևորեց ավելի շատ այն լաբորատոր պայմանները և ձևերը, որտեղ իրականացվում է փորձաքննությունը:
Նա նշեց, որ մրցակցությունը պահպանելու համար անհրաժեշտ է որ արտադրանքում լինի նորարարություն: Իսկ այն լինում է երկու տեսակի ՝ էվոլյուցիոն, որը ապահովում է փոքրիկ առաջընթաց նաև միջին եկամուտ, և կործանիչ նորարություն, որն ավելի երկարատև ցիկլ է պահանջում 3-8 տարի ու բերում ահռելի եկամուտ, սակայն կարող է գալ մի պահ երբ այն կկորցնի իր կիրառությունը երբ նրան փոխարինեն նոր կործանիչ նորարաությունները, այդպիսին էին մագնիսական ժապավենով ձայնարկիչները, որոնք կիրառությունից դուրս հանեցին գրոմոֆոնին, իսկ այժմ նրանք չկան ասպարեզում քանի որ նրանց դուրս է մղել կիրառությունից CD ձայնասկավառակը կամ ինֆորմացիայի պահպանման USB stick-ը:
Վերևում նշված հարցի պատասխանները բազմազան էին սկսած աղբի վերամշակումից մինչև զենքի արտադրություն ու հանքաարդյունաբերության անվտանգություն: Սակայն Գնունի Կարապետյանը դիտարկում արեց.-«Նշվածներից որ բնագավառում էլ լինենք կարևորը լինենք մեր գործի գիտակ, դիմացկուն, ջանասեր, տոկուն: Հիշե՛նք, որ մենք որպես քիմիկոս անգնահատելի դեր ունենք մեր երկրի զարգացման գործում, իսկ դրա համար օր առաջ պետք է ինտեգրվել լաբորատորիաներում, ծանոթանալ արտադրական ամենափոքր պրոցեսներին և ձեռք բերել հմտություններ»:
Հեղինակ՝ Շուշաննա Վարդանյան