- Main
- Node
- ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԵՐԸ ՉՎՃԱՐԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ
March 31, 2020 | 14:33
Հասարակություն
ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԵՐԸ ՉՎՃԱՐԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ-ում նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրությունը՝ ԵՊՀ-ն թույլ է տալիս այս ընթացքում ուսման վարձերը չվճարած ուսանողներին մասնակցել ուսումնական գործընթացին:
ԵՊՀ-ն հորդորում է ուսանողներին հնարավորության դեպքում վճարել ուսման վարձը և խուսափել պարտքեր կուտակելուց։ Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ ուսման վարձերի վճարման հետ կապված դժվարություններ ունեցող ուսանողներին չի արգելվի մասնակցել առցանց կազմակերպվող դասընթացներին:
Ավարտական կուրսերի ուսանողներն ուսման վարձերը պետք է վճարեն ավարտական աշխատանքների նախապաշտպանությունից առաջ:
Հիշեցնենք, որ ուսման վարձավճարը կարող եք վճարել առցանց՝ Ձեր բանկի հավելվածը ներբեռնելու, ինչպես նաև «iDram» https://www.idram.am/ վճարային համակարգի օգնությամբ:
Ձեզ ենքներկայացնում ԵՊՀ բանկային վավերապայմանները:
Կազմակերպություն |
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամ |
Բանկը |
«Արդշինբանկ» ՓԲԸ |
Հաշվեհամարը (ՀՀ դրամ) |
2470100009060000 |
Նպատակում նշել |
Ուսման վարձ, ուսանողի անունը, ազգանունը, հայրանունը, ֆակուլտետը, կուրսը, ուսուցման ձևը (առկա կամ հեռակա) |
Պատրաստեց Քնար Միսակյանը