- Main
- Node
- Ի՞ՆՉ ԵՐԿՐՈՒՄ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԱՊՐԵԼ (ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԵՌԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ)
February 04, 2019 | 17:58
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
Ի՞ՆՉ ԵՐԿՐՈՒՄ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԱՊՐԵԼ (ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԵՌԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ)
Դեկտեմբերի 18-ին Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Ի՞նչ երկրում ենք ուզում ապրել (սոցիալական կյանքի եռանդամություն)» խորագրով դասախոսությունը։
Դասախոսության սկզբում ողջույնի խոսքով հանդես եկան Պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախագահ՝ Սիրանուշ Բաղումյանը և «Արեգնազան» կրթահամալիրի մանկավարժ, ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոս Արա Աթայանը ։
Բանախոսը նախ անդրադարցավ թեմայի ընտրությանը և մեկնաբանեց թե ինչու է ընտրվել հենց այս թեման։ Պարոն Աթայանը նշեց, որ թեման ընտրելիս մի քանի ուղղություններ քննարկվեցին՝ արվեստաբանություն, մանկավարժություն և այլն, սակայն որոշվեց հենց այս խորագիրն, որը բավականին կարևոր է և մեզ մտածելու տեղիք է տալիս։
Պարոն Աթայանը խոսեց հասարակական-քաղաքական իրադարձություններից, ներկայացրեց սոցիալական կյանքը և այլն։ Այնուհետև թեման լավ հասկանալու համար բանախոսը գործնական աշխատանք կատարեց, որին մասնակցեցին ներկա բոլոր ուսանողները։ Իսկ դասախոսության ավարտին սիրով պատասխանեց ուսանողների հարցերին։
Դասախոսությանը ներկա էին ուսանողներ ֆակուլտետի բոլոր բաժիններից և դասախոսական կազմից մի քանի ներկայացուցիչ։
Հեղինակ՝ Արգամ Համբարձումյան