Գեոռադար

-GPR-ը միկրոպրոցեսորի վրա հիմնված երկրաֆիզիկական սարք է՝ երկրի մակերեսի վերին հաստվածքի արագ պրոֆիլավորման համար: Այս ժամանակակից սարքի շնորհիվ հորատում և փորում չի պահանջվում՝ կտրվածք ստանալու համար։ Սարքի ուսումնասիրման խորությունը 0,5-ից մինչև 20-30 մետր է:
-GPR-ը լայնորեն օգտագործվում է ոչ միայն երկրաբանական հետազոտությունների, երկաթբետոնե կոնստրուկցիաների վիճակի գնահատման, ստորգետնյա օբյեկտների քարտեզագրման, այլ նաև շրջակա միջավայրի գնահատման, դատաբժշկական հետազոտությունների, մինչնախագծային հետազոտությունների, շինարարական աշխատանքների համար և այլն:
Գրադիենտաին ամպլիֆիկացնող սարք

ՊՇՌ ամպլիֆիկացնող սարքն օգտագործվում է ԴՆԹ-ի բազմացման համար։ Այն թույլ է տալիս հստակորեն վերահսկել պոլիմերազային շղթայական ռեակցիայի գործընթացի ջերմաստիճանը 4 ° С մինչև 99 ° С. Techne ТК-5000-ը ծրագրավորում է հետազոտողը զգայուն, սենսորային էկրանի միջոցով:
Դոզիմետր-ռադիոմետր

• Ռենտգենյան և գամմա-ճառագայթման աղբյուրների որոնում և հայտնաբերում: • 0,5 լ ծավալով Marinelli տարայի մեջ տեղադրված նմուշում 137Cs պարունակության վերահսկում: • Աղտոտված մակերեսներից ալֆա- և բետա-մասնիկների հոսքի խտության չափում՝ արտաքին դետեկտորի (БДПС-02) կիրառմամբ: |
Էլեկտրաֆորեզի սարք HU6

Կիրառվում է լուծույթում կենսաբանական պոլիմերների՝ ըստ չափերի բաշխումը որոշելու համար:
Էլեկտրոէնցեֆալոգրաֆիայի սարք

Նեյրոմոնիտորինքի տարբեր պարամետրերի իրական ժամանակում կառավարում։ Հետազոտության ժամանակ հնարավորություն է տալիս նայելու հին հետազոտությունները՝ 4 հետազոտություն միաժամանակ։
Ցուցադրվող ալիքների քանակը՝ 32
Ալիքների ցուցադրումը հնարավոր է միացնել/անջատել/սառեցնել (ֆիքսել) և փոփոխել։
Թերթելու արագությունը՝ 0.1, 0.2, 0.5, 1, 2, 5, 10, 15, 20, 30, 60 ս կամ 5 ր/էջ
Ժամանակի նշագրում՝ 0.1, 1s
Ժամանակի սանդղակ՝ անջատված, 0.2, 1s
ԷԷԳ մուտքագրում` 25 (հնարավորություն ավելացնելու 4)
Բիպոլյար մուտքագրում` 7
DC մուտք՝ 4 (1,5 MΩ)
SpO2 միակցիչ ` 1
CO2 միակցիչ ` 1
Ներածման դիմադրություն
ԷԷԳ մուտքագրում/լրացուցիչ մուտքագրում - 100 MΩ
DC մուտքագրում - 1.5 MΩ
Էլեկտրոնաճառագայթային համակարգ

Օգտագործվում է բարակ թաղանթներ նստեցնելու համար:
Էլեկտրոնային կլանման սպեկտրոֆոտոմետր

Analytik Jena Specord 50PC սպեկտորոֆոտոմետր է, որը օգտագործում են նյութերի կլանման սպեկտորների, կոմպեքսագոյացման, դենատուրացման պրոցեսների և տարբեր կարգի ռեակցիաների ուսումնասիրության համար: Analytik Jena Specord 50PC կցված է նաև LAUDA 100 –ը , որը թույլ է տալիս տարբեր բարձր ջերմաստիճաներում կատարել ուսումնասիրություններ:
Էլեկտրոնային սկանավորող մանրադիտակ

Սարքի եզակի կառուցվածքը հնարավորություն է տալիս կիրառելու Phenom էլեկտրոնային մանրադիտակը տարաբնույթ խնդիրների լուծման, նյութաբանության, արտադրության որակական վերահսկման, դատափորձագիտության, դեղագիտության, կենսաբանության ոլորտում գիտահետազոտական խնդիրների, ուսանողների և մասնագետների ուսուցման համար։
Էլեկտրոնային սկանավորող մանրադիտակ

Սարքի եզակի կառուցվածքը հնարավորություն է տալիս Phenom էլեկտրոնային մանրադիտակը կիրառելու տարաբնույթ խնդիրների լուծման, նյութաբանության, արտադրության որակական վերահսկման, դատափորձագիտության, դեղագիտության, կենսաբանության ոլորտում գիտահետազոտական խնդիրների, ինչպես նաև ուսանողների և մասնագետների ուսուցման համար։
Էլեկտրոնային սկանավորող մանրադիտակ

Սարքի եզակի կառուցվածքը թույլ է տալիս Phenom էլեկտրոնային մանրադիտակը կիրառել տարաբնույթ խնդիրների լուծման, նյութաբանության, արտադրության որակական վերահսկման, դատափորձագիտության, դեղագիտության, կենսաբանության ոլորտում գիտահետազոտական խնդիրների, ուսանողների և մասնագետների ուսուցման համար։
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիայի սարք

Ալիքների քանակը՝ 2 կամ 4
Ներածման դիմադրություն
Ընդհանուր ռեժիմ՝ >100 MΩ
Դիֆերենցիալ ռեժիմ՝ >200 MΩ
CMRR դիֆերենցիալ ռեժիմ՝ >106 դԲ
Մեկուսացման ռեժիմ՝ >112 դԲ
Աղմուկի մակարդակը՝ 0,6 μVrms
Ընտրության հնարավորություն՝ 18 բիթ
Զգայունությունը՝ 1-ից 500 μVrms/div. և 1-ից 10 mVrms/div.
Ցածր հաճախականությունների զտիչ՝ 0,01 Հց-ից մինչև 3 կՀց
Բարձր հաճախականությունների զտիչ՝ 10 կՀց-ից մինչև 20 կՀց
Տվյալների ժամանակագրություն՝ 0.1 ms/div-ից մինչև 1 s/div
Ըստ ջերմաստիճանի վերականգնվող Պելտիեր թերմոստատ

Ներառում է՝
- Պելտիե բջջային պահարան (միացված ժապավենային մալուխով),
- ջերմաստիճանի կառավարման մոդուլ,
- վեցանկյուն գնդակի վարիչ խողովակներ և միակցիչներ,
- Euroflux 600 ջրի պոմպ,
- կուպեների նմուշների դռներ։
Peltier Single Cell լրասարքի կատարողականի բնութագրերն են՝
- ջերմաստիճանի վերարտադրելիություն՝ առնվազն ± 0,1 °C,
- ջերմաստիճանի կայունություն՝ առնվազն ± 0,1 °C,
- ջերմաստիճանի ճշգրտություն՝առնվազն ± 0,1 °C,
- ջերմաստիճանի միջակայքը՝ 0-100 °C,
- ջերմաստիճանի ցուցադրման միջակայքը 0-ից 100 °C է՝ ներառյալ խառնելու հնարավորությունները
- ոչ մի ծրագրային վերահսկվող ջերմաստիճանի բարձրացում:
Համատեղելի է Աջիլենտ Քարի Էքլիփս (MY2339CG02) սպեկտրոֆլուորոմետրի հետ
Թթվածնի քիմիական պահանջարկի որոշման տարրալուծման միավոր

Կիրառվում է տարբեր թափոններում, կեղտաջրերում և այլ միջավայրերում թթվածնի քիմիական պահանջարկը որոշելու համար։
Թվային էլեկտրահետախուզական չափիչ սարք «Իզմիրիտել ՑԷԻ-7»

- Տարբեր տիպի և մասշտաբի կառուցվածքային քարտեզագրման աշխատանքների իրականացում. տարբեր բացվածքների դեպքում ուսումնասիրման խորությունը 50-500 և ավելի մետր
-Աշխատանքներ հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական, ինչպես նաև էկոլոգիական խնդիրների լուծման նպատակով
Թվային միկրոհայելիներով սարք

Թվային միկրոհայելիներով սարքը նախատեսված է լույսի ամպլիտուդի մոդուլացման համար:
Թվային միկրոսկոպ

Թվային միկրոսկոպը նախատեսված է մանր օբյեկտների հետազոտության համար։ Այն ունի 10-100 անգամ խոշորացում և 5 մեգապիքսել տեսախցիկ։
Թվային օսցիլոգրաֆ

Նախատեսված է մինչև 200 ՄՀց հաճախականության տիրույթում տարբեր ազդանշաններ չափելու և կառավարելու համար:
ԻԶՊ-ՕԷՍ սպեկտրոմետր

Կիրառվում է հանքաքարերի, հոսքաջրերի, գրունտային ջրերի հանքային կազմի վերլուծության (պարբերական համակարգի ավելի քան 50 էլեմենտ), դրանց որակական և քանակական նույնականացման համար:
ԻԿ սպեկտրոֆոտոմետր

Ֆուրյե ձևափոխմամբ ԻԿ սպեկտրոսկոպիայի մեթոդը լայն կիրառություն ունի քիմիական և կենսաբանական համակարգերի մոլեկուլային մակարդակով ուսումնասիրման համար։ Կարևոր ասպարեզներն են․ նյութերի նույնականացումը, օրգանական և անօրգանական միացությունների, կենսամոլեկուլների, ինչպես նաև դրանց լուծույթների կառուցվածքային առանձնահատկությունների և համակարգում առկա փոխազդեցությունների բացահայտումը։
ԻԿ-ֆուրյե սպեկտրոմետր

Սպեկտրի ինֆրակարմիր տիրույթում աշխատող Nicolet iS 50 սպեկտրոմետրը կիրառելի է կենսաբանական հետազոտությունների համար՝ դեղաբանության, դատափորձաքննության, նյութաբանության, պոլիմերների ուսումնասիրման և այլ ոլորտներում։