Մագնիսական խառնիչ
Մագնիսական խառնիչը նախատեսված է քիմիական տարբեր նյութեր տաքացնելու և խառնելու համար։ Առավելագույն ջերմաստիճանը 300°C է։
Մագնիսաօպտիկական հետազոտությունների համակարգ
Նախատեսված է մեծ լուծողունակությամբ ու մինչև 5T դաշտի առկայությամբ մագնիսաօպտիկական պատկերներ ստանալու և միկրոսպեկտրոսկոպիկ հետազոտություններ կատարելու նպատակով՝ սենյակայինից մինչև 3.0K ջերմաստիճաններում։
Մազանոթային էլեկտրոֆորեզի համակարգ
QIAxcel Advaced կապիլյար գել էլեկտրոֆորեզի համակարգն օգտագործվում է նուկլեինաթթուների բաժանման համար՝ ըստ մոլեկուլային զանգվածի և կարող է օգտագործվել լաբորատորիաներում ախտորոշիչ նպատակներով մարդու որոշ հիվանդությունների հայտնաբերման համար, ինչպես նաև գիտահետազոտական լաբորատորիաներում, որոնք զբաղվում են մոլեկուլային-գենետիկական հետազոտություններով։
Մակերեւույթային մակերեսի և ծակոտկենության որոշման սարք
Պինդ նյութերի մակերեւույթային մակերեսի և ծակոտկենության որոշման համար
Մանրաթելային լազերային մակնշման մեքենա
CCI FM-50 մանրաթելային լազերային մակնշման մեքենան օգտագործում է իմպուլսային ելքային լազերային ճառագայթով համակարգը: Իդեալական է մետաղների, ինչպես նաև արդյունաբերական պոլիմերների 5–10 մկմ լուծունակությամբ մակնշման և փորագրման համար: Ճառագայթների բարելավված որակը, որը զուգորդվում է 10 անգամ ավելի կենտրոնացված ճառագայթի տրամագծի համեմատությամբ (CO2-ի հետ համեմատած), այս մանրաթելային նշագրման մեքենան դարձնում է իդեալական այնպիսի ծրագրերի համար, որոնք պահանջում են գերմեծ ճշգրտություն:
Մասնիկներ չափսերի որոշման սարք
Ավստրիական Anton Paar Litesizer 500 լուսացրման սարք աշխատում է երեք մեթոդներով դինամիկ, ստատիկ և էլեկտրաֆորետիկ լուսացրման մեթոդներով: Սարքերի միջոցով չափվում է հեղուկ դիսպերս համակարգերում: Սարքի միջոցով չափվում է հեղում դիսպերս համակարգերում նանոմասնիկների հիդրոմասնիկների շառավիղը, ինչպես նաև չափսերի բաշխվածությունը, էլեկտրաֆորետիկ պոտենցիալը, մակրոմոլեկուլի մոլեկուլային զանգվածը, միջավայրի թափանցելիությունը և բեկման ցուցիչ:
Մեծ արագությամբ հեղուկ բյուրեղային փուլի փոփոխական դանդաղիչ
Սարքի միջոցով հնարավոր է գրանցել աղավաղված պատկերի ալիքային ճակատը, որն իր հերթին հնարավորություն կտա նկարահանում կատարելու բարդ տուրբուլենտ միջավայրերի միջով: Այն կարող է օգտագործվել և՛ օպտիկական նկարահանման, և՛ օպտիկական հաշվման ոլորտներում:
Միկրոալիքային պլազմային ատոմային էմիսիոն սպեկտրաչափ
Միկրոալիքային պլազմային ատոմային սպեկտրաչափը նկարագրվում է որպես անալիտիկ տեխնիկա, որն օգտագործվում է նմուշներում (պինդ կամ հեղուկ) առկա տարրերի կոնցենտրացիան քանակապես որոշելու համար՝ համեմատելով դրա արտանետումը տարրի հայտնի կոնցենտրացիաների հետ՝ ըստ տրամաչափիչ կորի: Վերջնական տվյալը ներկայացվում է տարրի կոնցենտրացիայի տեսքով:
Միկրոկալորիմետր
Միկրոկալորիմետրը կիրառվում է կենսաբանական մակրոմոլեկուլների և կենսաթերապևտիկ պրեպարատների ջերմային կայունության քանակական գնահատման համար։
Միկրոկշեռք
Միկրոկշեռքը նախատեսված է մինչև 500 գ կշիռ ունեցող օբյեկտները 1 մգ ճշտությամբ կշռելու համար։
Միկրոպլանշետային սպեկտրոֆոտոմետր
Thermo Scientific Mutiscan GO միկրոպլանշետային սպեկտրոֆոտոմետրը կիրառվում է գրեթե բոլոր տեսակի ֆոտոմետրիկ հետազոտությունների համար։ Այն շատ հարմար է ԴՆԹ/ՌՆԹ, ELISA, ֆերմենտային անալիզների և այլնի համար։ ԴՆԹ/ՌՆԹ անալիզը կատարվում է արագ և ճշգրիտ՝ շնորհիվ Thermo Scientific μDrop հատուկ պլանշետի:
Միկրոտոմ
Cut 5062 կիսաավտոմատ ճշգրիտ միկրոտոմը նախատեսված է ցանկացած սովորական, հետազոտական կամ արդյունաբերական առաջադրանքների համար։
Մինիցենտրիֆուգ
Մինիցենտրիֆուգը օգտագործվում է քիմիական, մոլեկուլային կենսաբանության և բժշկական հետազոտությունների մեջ:
Մուֆելային վառարան
Կիրառվում է բարձր ջերմաստիճանում նյութերի մեկուսացման նպատակով` առանց դրանց կոնտամինացման և փոփոխության, օրինակ՝ մոխրացման միջոցով։
Շրջանային Դիքրոիզմ սպեկտրոմետր DSM 20 CD
ՇԴ սպեկտրոֆոտոմետրը օգտագործվում է նուկլեինաթթուների, ՌՆԹ-ի և ԴՆԹ-ի, երկրորդային կառուցվածքի և սպիտակուցի ֆոլդինգի վերլուծության համար:
Շրջված ֆազակոնտրաստային մանրադիտակ
Շրջված մանրադիտակներն օգտակար են կենդանի բջիջների կամ օրգանիզմների դիտարկման համար մեծ տարայի հատակին (օրինակ՝ հյուսվածքների և բջիջների աճեցման տարայի դեպքում), ավելի բնական պայմաններում, քան ապակե սլայդի վրա, ինչպես դա սովորական մանրադիտակի դեպքում է:
Ոսպնյակների հավաքածու
Ոսպնյակները նախատեսված են օպտիկական տարատեսակ փորձեր կատարելու համար։
Ուլտրաձայնային բաղնիք
Օգտագործվում է գրեթե ցանկացած մետաղից, պլաստիկից, կերամիկական կամ այլ նյութերից միջավայրը կամ մակերևույթները մանրակրկիտ մաքրելու համար:
ՈՒլտրաձայնային դեզինտեգրատոր
Օգտագործվում է հեղուկ միջավայրում բջիջների թաղանթների վնասման և ներբջջային նյութերի դուրսբերման համար։
ՈՒՄ սպեկտրոմետր
Հեղուկ համակարգերի, ջրերի բաղադրության ուսումնասիրության սարք:
Pagination
- First page
- Previous page
- …
- 3
- 4
- 5
- 6
- 7
- …
- Next page
- Last page