Քվազիանընդհատ լազեր
1060 նմ ալիքի երկարությամբ պիկոֆեմտովայրկյանային տևողության իմպուլսների գեներատոր։
Օպտիկական իզոլյատոր
Օպտիկական իզոլյատորը կիրառվում է օպտիկական մակերևույթներից լազերային փնջի անդրադարձումները դեպի լազեր թույլ չտալու նպատակով։
Օպտիկական միկրոսկոպ
Նախատեսված է միկրոկառուցվածքների անալիզի և տարբեր նյութերի թեստավորման ու միկրոֆոտոնկարահանման համար:
Օպտիկական սեղան
Հատուկ օպտիկական սեղանը հնարավորություն է տալիս անաղմուկ միջավայրում կատարելու փորձարարական աշխատանքներ:
Օպտիկական սպեկտրային վերլուծիչ
Օպտիկական սպեկտրային վերլուծիչը կիրառվում է 350–1750 նմ տիրույթում լազերային իմպուլսների սպեկտրները գրանցելու նպատակով։
Օսցիլլոգրաֆ
Մինչև 200 ՄՀց թողունակության շերտով, 4 անկախ կանալով անալոգային օսցիլլոգրաֆը կիրառվում է ժամանակային ազդանշանների գրանցման նպատակով:
Օսցիլլոգրաֆ
Մինչև 400 ՄՀց թողունակության շերտով, 4 անկախ կանալով օսցիլլոգրաֆը կիրառվում է ժամանակային ազդանշանների գրանցման նպատակով:
Օսցիլոգրաֆ
Օսցիլոգրաֆն ունի երկու անկախ առանցք՝ էլեկտրական ազդանշանները թվային տեսքով գրանցելու համար։
Օսցիլոգրաֆ
Օսցիլոգրաֆն ունի երկու անկախ առանցք՝ էլեկտրական ազդանշանները թվային տեսքով գրանցելու համար։
Ֆազ-կոնտրաստային մանրադիտակ
Ֆազ-կոնտրաստային մանրադիտակը կարևոր է կենսաբանության մեջ: Այն բացահայտում է բազմաթիվ բջջային կառույցներ, որոնք անտեսանելի են պայծառ դաշտի մանրադիտակով և տեսանելի են դառնում, երբ արտացոլվում են տարբեր պայծառության տատանումների ներքո:
Ֆլյուորեսցենտ մանրադիտակ
Հնարավորություն է տալիս ստանալու ընդլայնված պատկեր՝ օգտագործելով նմուշի գրգռված ատոմների և մոլեկուլների լուսարձակումը: Լայնորեն օգտագործվում է նյութագիտության և կենսաբժշկական ոլորտներում:
Ֆլուորեսցենտ սպեկտրոֆոտոմետր LS-5
Ֆլուորեսցենտային սպեկտրոսկոպիան օգտագործվում է կենսաքիմիական, բժշկական և քիմիական հետազոտությունների ոլորտներում՝ օրգանական միացությունների վերլուծության համար:
Ֆլուորեսցենտային սպեկտրոֆոտոմետր
Ֆլուորեսցենտային սպեկտրոֆոտոմետրը կիրառվում է կենսաբանական մոլեկուլների, օրգանական և անօրգանական նյութերի և դրանց փոխազդեցությունների բնութագրման ու վերլուծության համար:
Ֆոտոընդունիչ
Ֆոտոընդունիչը նախատեսված է մինչև 50 մՎտ հզորությամբ և 400-1100 նմ ալիքի երկարությամբ լազերների և լուսային աղբյուրների հզորությունը չափելու համար։
Ֆոտոսինթեզի շարժական համակարգ
Ֆոտոսինթեզի շարժական համակարգը նախատեսված է բույսերի տերևներում ֆոտոսինթեզի և տրանսպիրացիայի ինտենսիվության չափման համար։
Pagination
- First page
- Previous page
- …
- 4
- 5
- 6
- 7
- 8