ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի համակարգմամբ իրականացվող «ԵՊՀ օրեր մարզերում» ծրագրի շրջանակում ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները և ուսանողներն այցելել են Շիրակի, Կոտայքի, Տավուշի, Լոռու, Վայոց ձորի, Արագածոտնի, Արմավիրի և Սյունիքի մարզեր՝ աշակերտներին ծանոթացնելու և իրազեկելու ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի «Սոցիալական մանկավարժություն» կրթական ծրագրի բակալավրիատի ընդունելության, մասնագիտության արդիականության, աշխատաշուկայում հնարավորությունների մասին։