
Մաթեմատիկա
Բակալավրի կրթական ծրագիր
«Մաթեմատիկա» կրթական ծրագրի դիմորդը պետք է ունենա միջնակարգ կամ մասնագիտական (նախնական, միջին, բարձրագույն) կրթություն։
Ընդունելությունը կատարվում է ՀՀ Կառավարության հաստատած «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգի» համաձայն:
Դիմորդները հանձնում են ընդունելության քննություններ հանրակրթական հետևյալ առարկաներից՝
1. մաթեմատիկա (գրավոր) – պարտադիր
2. անգլերեն (գրավոր) կամ ֆիզիկա (գրավոր)
Ծրագրի նպատակներն են.
- ուսանողներին տալ գիտելիքներ մաթեմատիկայի տարբեր բնագավառների վերաբերյալ,
- ուսանողներին ծանոթացնել ծրագրավորման արդի լեզուներին և դրանց կիրառությանը զանազան խնդիրների լուծման համար,
- պատրաստել մասնագետներ հանրակրթական դպրոցներում «Մաթեմատիկա» առարկան դասավանդելու համար,
- մոտիվացնել կրթությունը մագիստրոսական և ասպիրանտական ծրագրերում շարունակելու, ինչպես նաև հետագա գիտական, հետազոտական, մանկավարժական գործունեությամբ զբաղվելու համար։