![Երկակի նշանակության տեխնոլոգիաների ֆիզիկա](/sites/default/files/styles/small_banner/public/2023-09/physics.webp?h=9a9d6fa0&itok=UCNBHeZb)
Երկակի նշանակության տեխնոլոգիաների ֆիզիկա
Բակալավրի կրթական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
Ընդունվելու համար դիմորդը հանձնում է մրցութային երկու քննություն` «Մաթեմատիկա» (գրավոր) և «Ֆիզիկա» (գրավոր) առարկաներից։
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է պատրաստել որակյալ կադրեր, որոնք յուրացրած կլինեն ֆիզիկայի հիմնարար տեսական գիտելիքները և ունակ կլինեն դրանք գործնականում կիրառելու քաղաքացիական և ռազմական նշանակության ինժեներական տեխնոլոգիաների ոլորտներում աշխատելու համար:
Առավելությունները
Ուսումնառության տարիներին ուսանողներն ստանում են կիրառական գիտելիքներ փորձարարական ֆիզիկայի, ռադիոէլեկտրոնիկայի, կապի, պաշտպանական համակարգերի և ավտոմատացման մեթոդների մասին, ինչպես նաև զարգացնում նրանց՝ նախագծերի իրականացման ունակությունները:
Կարիերայի հնարավորությունները
Շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել ինժեներական, գիտահետազոտական և երկակի նշանակության արտադրական ոլորտներին առնչվող ձեռնարկություններում, ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի, ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտներում: