Ռադիոֆիզիկա
Բակալավրի կրթական ծրագիր
Ռադիոֆիզիկա
«Ռադիոֆիզիկա» կրթական ծրագրի նպատակն է պատրաստել ռադիոֆիզիկայի բնագավառի որակյալ մասնագետներ:
Ծրագրի ընդունելության չափանիշները (պահանջները)
Ընդունելությունը կատարվում է՝ ըստ ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրի) կարգի։
Ընդունելության քննությունների ցանկը՝ ըստ առարկաների.
- ֆիզիկա կամ անգլերեն
- մաթեմատիկա
Շրջանավարտների կարիերայի հնարավորությունները
Ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն աշխատելու Երևանի պետական համալսարանում, ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի, Ֆիզիկական հետազոտությունների, Երևանի ֆիզիկայի ինստիտուտներում, ՀՀ ՏՏ և կապի ոլորտի, սարքերի նախագծման ձեռնարկություններում, ինչպես նաև ոլորտի արտասահմանյան ձեռնարկությունների գրեթե բոլոր մասնաճյուղերում (Սինոփսիս Արմենիա,Նեյշնլ Ինսթրումենթս և այլն):