Քարտեզագրություն և կադաստրային գործ
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
Ընդունելության քննությունն անցկացվում է բանավոր՝ ըստ ընդունելության քննության համար նախատեսված հարցաշարի: Հարցաշարը տեղադրված է «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է զարգացնել ուսանողների մասնագիտական կարողությունները՝ տրամադրելով համակողմանի գիտելիքներ կադաստրային գործի քարտեզագրության աշխատանքի արդյունավետության ապահովման, ժամանակակից գիտական ու արտադրական ձեռքբերումների վերաբերյալ, նպաստել նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ (GIS, Auto Cad) կադաստրային քարտեզագրության աշխատանքների իրականացման կարողությունների զարգացմանը, ուսանողներին սովորեցնել մշակելու և կառուցելու համալիր գրաֆիկական եռաչափ մոդելներ, ձևավորել դրանք գնահատելու և վերլուծելու ունակություններ, պատրաստել կադաստրային քարտեզագրության մասնագիտության գծով մասնագետներ՝ օժտելով նրանց այնպիսի գիտելիքներով ու կարողություններով, որոնք անհրաժեշտ են կադաստրային քարտեզագրության մասնագետին։
Առավելությունները
Ծրագիրը պատրաստում է բազմապրոֆիլ մասնագետներ՝ տալով տեսական և գործնական գիտելիքներ՝ գեոդեզիայի և չափագրման, քարտեզագրության և գեոինֆորմացիոն տեխնոլոգիաների, անշարժ գույքի կադաստրի, հողային ռեսուրսների և դրանց առնչվող օրենքների մասին։
Կարիերայի հնարավորությունները
Ծրագրի շրջանավարտները դառնում են կադաստրային գործի, գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտի մասնագետներ, որոնք հնարավորություն ունեն աշխատելու ՀՀ կադաստրի կոմիտեում, ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ում, ՀՀ պաշտպանության նախարարությունում, «Գեոկոսմոս» ՓԲԸ-ում, «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ում, «Հայանտառ» ՊՈԱԿ-ում, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ՀՀ վիճակագրական կոմիտեում, չափագրման գրասենյակներում, անշարժ գույքի գործակալություններում, հեռազննման և ԱՏՀ ոլորտում և այլն։
Հետադարձ կապի էլեկտրոնային հասցե՝
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ՝ ashxarh@ysu.am