Սերվիս
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
Ընդունելության քննությունն անցկացվում է բանավոր՝ ըստ ընդունելության քննության համար նախատեսված հարցաշարի: Հարցաշարը տեղադրված է «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է պատրաստել սերվիսի ոլորտի ղեկավարման, պլանավորման և կազմակերպման մասնագետներ, որոնք կտիրապետեն սերվիսագիտության տեսությանը և մեթոդաբանությանը, կկարողանան մշակել սերվիսային գործի կազմակերպման սկզբունքներ և ռազմավարական ծրագրեր, իրականացնել սերվիսի ոլորտի կառավարման պրակտիկ մասնագիտական գործունեություն, ունակ կլինեն կիրառելու տեսական գիտելիքները, գործնական կարողությունները և հմտությունները` սերվիսի ոլորտի զարգացման արդի միտումներին և պահանջներին համապատասխան:
Առավելությունները
«Սերվիս» կրթական ծրագրի մրցակցային առավելություններն են՝ ՀՀ-ում իր տեսակի մեջ առաջինը լինելը և դրանով պայմանավորված՝ արդեն իսկ ձևավորված, ակադեմիական ամուր հիմքերը, պրոֆեսորադասախոսական բարձրակարգ անձնակազմը, ժամանակակից պահանջներին համապատասխանող ուսումնական պլաններն ու դասընթացները, հետազոտահենք, ուսանողակենտրոն և դասավանդման նորագույն մեթոդներով ուսուցումը, մասնագիտական և ուսումնական պրակտիկաները, տեխնիկապես հագեցած լսարանային պայմանները:
Կարիերայի հնարավորությունները
Ծրագրի ավարտին ուսանողները հնարավորություն կունենան կրթությունը շարունակելու ինչպես ԵՊՀ, այնպես էլ ՀՀ համապատասխան մասնագիտական ծրագրեր իրականացնող բուհերի ասպիրանտուրայում։
Հետադարձ կապի էլեկտրոնային հասցեներ՝
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ՝ ashxarh@ysu.am
Ամբիոնի վարիչ, դոցենտ Ս. Սուվարյան՝ s.suvaryan@ysu.am
Կրթական ծրագրի ղեկավար, դոցենտ Տ. Սարգսյան՝ tigran.sargsyan@ysu.am