Լրագրություն
Բակալավրի կրթական ծրագիր
Ժուռնալիստիկայի ֆակուլտետը բակալավրիական կրթությունն իրականացնում է «Լրագրություն» կրթական ծրագրով:
Ծրագրի ընդունելության պահանջները – Ժուռնալիստիկայի ֆակուլտետ ընդունվելու համար դիմորդը հանձնում է երկու մրցութային քննություն՝ «Հայոց լեզու և գրականություն» (գրավոր) և «Օտար լեզու» (գրավոր):
Ծրագրի նպատակը - «Լրագրություն» կրթական ծրագրի նպատակն է պատրաստել լրատվադաշտի պահանջները բավարարող որակյալ լրագրողներ, ուսանողների համար ապահովել լրագրողական արդիական, համակողմանի և մրցունակ բարձրագույն կրթություն: Արդյունքում ուսանողները ձեռք են բերում անհրաժեշտ գիտելիքներ և գործնական հմտություններ՝ աշխատաշուկայում պահանջված ու մրցունակ մասնագետ լինելու համար: «Լրագրություն» կրթական ծրագրում ուսանողները սովորում են 4 տարի՝ ստանալով ինչպես ընդհանուր, այնպես էլ մասնագիտական և նեղ մասնագիտական գիտելիքներ: «Լրագրություն» կրթական ծրագրի ուսանողներն իրենց մասնագիտական նյութերը գրում, նկարահանում և ձայնագրում են՝ օգտվելով ֆակուլտետի հեռուստա և ռադիո, ինչպես նաև մոնտաժային ստուդիաներից, որոնք կահավորված են արդիական չափանիշներով:
Մրցակցային առավելությունները - Ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Լրագրություն» կրթական ծրագիրը հանրապետությունում լրագրողական ոլորտի ամենապահանջված կրթական ծրագիրն է: Այն ունենում է դիմորդների մեծ թիվ, որոնցից 50-60-ը դառնում են առաջին կուրսեցի:
Կարիերայի հնարավորությունները - Բակալավրիատի շրջանավարտները աշխատանքի են անցնում լրատվամիջոցներում, տարբեր գերատեսչությունների մամուլի ծառայություններում: Ընդ որում՝ ուսանողների մի մասն աշխատանքի է անցնում դեռևս ուսանողական տարիներից: