Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
  3. Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
  4. Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն
  5. Կրթական ծրագրի մասնագիրը

Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն

Մագիստրոսական ծրագիր
Հավելյալ նավիգացիա
Փակել
  • Գլխավոր
  • Ուսումնական պլան
  • Մասնագիր
  • Ընդունելություն
  • Կրթաթոշակ
  • Դասախոսներ
  • Գործընկերներ
  • Գլխավոր
  • Ուսումնական պլան
  • Մասնագիր
  • Ընդունելություն
  • Կրթաթոշակ
  • Դասախոսներ
  • Գործընկերներ

Կրթական ծրագրի մասնագիրը

Կրթական մակարդակը՝
Մագիստրոս
Մասնագիտություն՝
031301.07.7 - Հոգեբանություն
Մասնագիտացումը՝
031301.07.7 - Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն
Շնորհվող որակավորումը՝
Հոգեբանության մագիստրոս
Ծրագրի ուստարին՝
2024/2025
Ուսուցման ձևը՝
Առկա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն
1. Ծրագրի ընդունելության չափանիշները/պահանջները
ԵՊՀ մագիստրատուրայի 2024/2025 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությունը կատարվելու է՝ համաձայն «ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունելության կարգ» -ի պահանջների: Առկա ուսուցման ձևով անվճար և վճարովի ուսուցման համակարգի ընդունելության մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ-ի բակալավրիատի առկա և հեռակա ուսուցման ձևերի նույն մասնագիտության վերջին երեք ուսումնական տարվա շրջանավարտները։ Դիմորդների ընդունելությունը կատարվում է առանց քննության, մրցութային կարգով՝ ատեստավորման գնահատականի և ՄՈԳ-ի շեմի հաշվառմամբ։ Երկրորդ փուլով ընդունելությունը կատարվում է միայն վճարովի ուսուցման համակարգում, որին կարող են մասնակցել ԵՊՀ այլ մասնագիտություններով, ինչպես նաև հավատարմագրում անցած այլ բուհերի բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի որակավարում ունեցող շրջանավարտները։
2. Ծրագրի նպատակները
«Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն» կրթական ծրագրի նպատակն է պատրաստել հոգեբան-խորհրդատուներ, ովքեր կարող են իրականացնել հետազոտական, հոգեխորհրդատվական և հոգեկրթական աշխատանք՝ կրթական, առողջապահական հաստատություններում, սոցիալական աջակցության ոլորտում և զարգացնել իրենց կարողությունները անհատական և խմբային հոգեթերապևտիկ աշխատանք ծավալելու համար։
3. Ծրագրի կրթական վերջնարդյունքները
  • Սահմանելու անձի հոգեբանության և հոգեբանական խորհրդատվության բնագավառների զարգացման պատմամշակութային և սոցիալ-մշակութային նախադրյալները, մեթոդաբանական հիմքերը և զարգացման ժամանակակից միտումները։
  • Ներկայացնելու անձի ուսումնասիրման ժամանակակից հիմնախնդիրները (անձնային գծեր և մոտիվացիա, ինքնություն և սոցիալական համատեքստ, զարգացման ճգնաժամ և կենսակայունություն, հոգեկան առողջություն և հոգեբանական բարեկեցություն)։
  • Ներկայացնելու հոգեխորհրդատվական/հոգեթերապևտիկ աշխատանքի ֆենոմենոլոգիական և սոցիալ-կոնստրուկտիվիստական հիմքերը և ուղղությունները։
  • Հիմնավորելու քանակական և որակական մեթոդների կիրառման համապատասխանությունը հետազոտական նպատակներին։
  • Սահմանելու անհատական և խմբային հոգեբանական խորհրդատվական աշխատանքի իրականացման սկզբունքները, առանձնահատկությունները և տեսակները։
  • Բնութագրելու հոգեբանական աջակցության ծառայության առանձնահատկությունները կրթության, առողջապահության և սոցիալական աջակցության ոլորտներում:
  • Կատարելու սոցիալ-մշակութային փոփոխությունների համատեքստում անձի ինքնության ձևավորման և դրսևորման, նույնականացման միտումներին վերաբերող ուսումնասիրություններ՝ օգտագործելով արդյունքների վերլուծության որակական և քանակական մեթոդներ։
  • Կատարելու անձի հոգեբանական բարեկեցության, կենսակայունությանն ու տոկունության, հոգեխորհրդատվական աշխատանքի արդյունավետության վերաբերյալ կիրառական ուսումնասիրություններ։
  • Կիրառելու անձի ուսումնասիրման հոգեախտորոշիչ (ինքնագնահատման և պրոյեկտիվ) մեթոդները խորհրդատվական աշխատանքում։
  • Կատարելու անհատական և խմբային հոգեխորհրդատվական/հոգեթերապևտիկ աշխատանք։
  • Իրականացնելու անձի կենսակայունությանն ու հոգեբանական բարեկեցությանն ուղղված հոգեխորհրդատվական և հոգեկրթական աշխատանք (psychoeducation) կյանքի դժվար իրավիճակներում, ինչպես նաև կրթական, առողջապահության, սոցիալական աջակցության ոլորտներում։
  • Կիրառելու մասնագիտական հաղորդակցման միջոցները՝ զինելով լայն հանրությանը գիտահեն տեղեկատվությամբ հոգեկան առողջության և անձի բարեկեցության հարցերի վերաբերյալ։
  • Կիրառելու ՏՀՏ-ներ ուսումնասիրություններ և հետազոտություններ կատարելու և դրանց արդյունքները ներկայացնելու համար։
  • Զարգացնելու սեփական կարողությունները՝ իր մասնագիտական գործունեության մեջ ստեղծագործական և նորարարական լուծումներ գտնելու համար։
  • Աշխատելու թիմում՝ ստանձնելով պատասխանատվություն թիմի անդամների մասնագիտական առաջընթացի համար։
  • Ծավալելու մասնագիտական գործունեություն անորոշության և ռիսկային պայմաններում՝ լավագույնս համադրելով ռազմավարական տարբեր մոտեցումներ և համագործակցելով այլ մասնագետների հետ։
  • Ստանձնելու պատասխանատվություն սեփական մասնագիտական գործունեության համար՝ պահպանելով մասնագիտական էթիկայի և հանրային բարեվարքության սկզբունքները, հարգելով մարդու արժանապատվությունը և հիմնարար իրավունքները՝ միևնույն ժամանակ զգայուն լինելով մշակութային և միջմշակութային տարբերությունների հանդեպ։
4. Գնահատման ձևերը
Ելնելով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացների (ուսումնական մոդուլների) աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից և հաշվի առնելով դասընթացի կարևորությունը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացները, ըստ գնահատման ձևի, բաժանվում են 4 խմբի՝ եզրափակիչ գնահատումով, առանց եզրափակիչ գնահատման, առանց ընթացիկ քննությունների գնահատման, ստուգարքային։
Դասընթացի գնահատման բաղադրիչներն են
• ընթացիկ գրավոր քննություններ (ենթադրում են ամփոփ վերլուծական պատասխաններ ըստ հարցատոմսի, կամ առաջադրանքների գրավոր կատարում (հետազոտական աշխատանք, հոգեախտորոշիչ մեթոդիկայի կիրառում և այլն), և/կամ ընթացիկ բանավոր քննությունները (ենթադրում են ծավալուն վերլուծական պատասխաններ ըստ հարցատոմսի, կամ էսսեների պատրաստում, ինքնուրույն և խմբային աշխատանքների կատարում և բանավոր ներկայացում), որը կարող է իրենից ներկայացնել «Հետազոտական բաղադրիչը»։
• ընթացիկ ստուգումներ (ենթադրում է սեմինարների ընթացքում ուսանողի կողմից հանձնարարությունների կատարում և նյութի ներկայացում),
• ինքնուրույն աշխատանք (ենթադրում է հանձնարարված թեմայով գրավոր կամ բանավոր վերլուծական աշխատանքի իրականացում և հանրային ներկայացում)
• մասնակցություն (ենթադրում է ֆիզիկական ներկայություն, դասախոսություններին և սեմինարներին հարց-պատասխանի ու քննարկումների ակտիվ մասնակցություն),
• եզրափակիչ բանավոր քննությունները (ենթադրում է հստակ, տրամաբանված, հիմնավորված և ամբողջական պատասխաններ քննական տոմսի հարցերին)։
5. Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ասպիրանտուրայում:
«Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատել որպես հոգեբան-խորհրդատուներ հոգեբանական կենտրոններում, սոցիալական խնամքի և պաշտպանության ցերեկային կենտրոններում և սոցիալ-հոգեբանական աջակցության ծառայություններում, հոգեկան առողջության և վերականգնողական հաստատություններում, ուսանողների հոգեկան առողջության և հոգեբանական բարեկեցության պահպանման կրթական հաստատությունների ծառայություններում, որպես հոգեբան-հետազոտողներ գիտակրթական կենտրոններում, որպես անհատական խորհրդատուներ (քոուչներ) բիզնես կազմակերպություններում, ինչպես նաև՝ իրականացնել մասնավոր հոգեխորհրդատվական/հոգեթերապևտիկ աշխատանք:
6. Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը
Սույն ծրագրով ուսումնառության օժանդակության համար առկա են բազմազան ռեսուրսներ՝ դասախոսների անձնական միջոցներով և ամբիոնի դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում ձեռքբերված ժամանակակից մասնագիտական գրականություն (հայերեն, ռուսերեն և անգլերեն), էլեկտրոնային գրադարան, քանակական և որակական հետազոտությունների համար նախատեսված համակարգչային ծրագրեր, ինչպես նաև տեսաձայնային ուսումնական նյութեր (մասնագիտական հարցեր լուսաբանող ֆիլմեր, անվանի գիտնականների դասախոսություններ և վարպետության դասեր)։
Ծրագրի իրականացման համար գիտահետազոտական բազա է հանդիսանում «Անձ և սոցիալական միջավայր» գ/հ լաբորատորիան: Ուսանողները մասնակցում են լաբորատորիայի աշխատանքներին, որոնց շրջանակներում ուսանողների մեծ մասը պատրաստում է իրենց մագիստրոսական թեզերը։ Ուսանողները մասնակցում են նաև միջազգային համագործակցության շրջանակներում լաբորատորիայի կողմից իրականացվող միջմշակութային ուսումնասիրություններին՝ կատարելով տվյալների հավաքագրման, արդյունքների վերլուծության աշխատանքներ:
Մասնագիտական պրակտիկայի համար բազա է հանդիսանում «Հոգեբանական աջակցության ուսումնագործնական լաբորատորիան»։ Ուսանողները անցնում են հատուկ ծրագիր, որը թույլ է տալիս իրականացնել հոգեխորհրդատվական՝ անհատական և/կամ խմբային աշխատանք ԵՊՀ-ի այլ ուսանողների հետ, ովքեր դիմում եմ լաբորատորիա հոգեբանական աջակցություն ստանալու համար։ Ծրագիրը բաղկացած է հետևյալ բաժիններից՝ գործնական դասընթացներ, անհատական և խմբային սուպերվիզիա, անհատական և/կամ խմբային խորհրդատվություն։
7. Կրթական չափորոշիչները կամ ծրագրային կողմնորոշիչները, որոնք օգտագործվել են ծրագիրը մշակելիս
Տվյալ կրթական ծրագիրը մշակվել է ՀՀ բարձրագույն կրթության ՈԱՇ-ի նկարագրիչներին համաձայն։ Կրթական ծրագրի մշակման համար հիմք են ծառայել միջազգային ծրագրային կողմնորոշիչները և չափորոշիչները, մասնավորապես, Միացյալ թագավորության որակի ապահովման գործակալության «Հոգեբանական խարհրդատվություն և հոգեթերապիայի ծրագրային կողմնորոշիչները (Counselling and Psychiotherapy, Subject Benchmark Statement, UK’s Quality Assurance Agency) և ԱՀԱ Խորհրդատվական հոգեբանության միության ծրագրային կողմնորոշիչները (Council of Counseling Psychology Training Programs, Counseling Psychology Core Competencies): Ծրագրում հաշվի են առնվել առաջատար բուհերի և հավատարմագրված կրթական ծրագրերը. Կանադայի՝ The University of British Columbia (MA in Counseling Psychology), ԱՄՆ-ի՝ University of Minnesota (MA in Counseling Psychology), Ռուսաստանի՝ НИУ ВШЭ (մագիստրոսական ծրագիր՝ Консультативная психология.), Санкт-Петербургский государственный университет (մագիստրոսական ծրագրեր՝ Психология личности և МПГУ (մագիստրոսական ծրագիր՝ Психологическое консультирование):
8. Դասախոսական կազմին ներկայացվող պահանջները
1. Ընդհանրական կարողություններ
Դասավանդման և հոգեբանամանկավարժական
· Ուսանողակենտրոն մեթոդաբանության իմացություն և կիրառման կարողություն դասընթացի մշակման և իրականացման գործում:
· Դասավանդման և ուսուցանման ինտերակտիվ և նորարարական մեթոդների կիրառման, չափանիշահեն գնահատման կարողություն:
· Ուսանողին աջակցելու, մոտիվացնելու և անձնային ուժեղ կողմերի շեշտադրման կարողություն:
Հետազոտական
· հետազոտության քանակական և որակական մեթոդների իմացություն,
· հետազոտական նախագծեր մշակելու, իրականացնելու և ղեկավարելու կարողություն,
· տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
Հաղորդակցման
· լսարանի հետ բանավոր հաղորդակցվելու հմտություն,
· միջանձնային հաղորդակցման հմտություններ,
· օտար լեզվի իմացություն (B1 մակարդակի իմացությունը ցանկալի է)։
ՏՀՏ կիրառություն
· բազային համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ,
· ժամանակակից սոցիալական հարթակներից օգտվելու հմտություն,
· լուսացուցադրություններ պատրաստելու և ներկայացնելու հմտություններ (pptx, prezi, canva և այլն):
Այլ կարողություններ
· ժամանակի կառավարման կարողություն,
կոնֆլիկտների հաղթահարման և համագործակցելու կարողություններ:
2. Մասնագիտական գիտելիքներ և կարողություններ
· Հասարակության զարգացման ժամանակակից միտումների համատեքստում անձի կայուն զարգացման հիմնախնդիրները հասկանալու, վերլուծելու և մեկնաբանելու կարողություն,
· Անձի հոգեբանության, զարգացման հոգեբանության, սոցիալական հոգեբանության և հոգեբանական խորհրդատվության արդի հիմնախնդիրների և ժամանակակից միտումների մասին գիտելիքներ,
· Անձի հոգեբանության, զարգացման հոգեբանության և հոգեբանական խորհրդատվությանն առնչվող մեթոդական և կիրառական բնույթի խնդիրների ուսումնասիրման կարողություն քանակական և/կամ որակական մեթոդաբանությամբ,
· հոգեբանական աջակցության տարբեր ձևերի՝ հոգեախտորոշիչ, խորհրդատվական, լուսավորչական և հոգեբանական զարգացնող աշխատանք իրականացնելու կարողություն,
· Հոգեբանական ծառայության կազմակերպման սկզբունքների իմացություն և կարողություն կրթության, առողջապահության ոլորտներում:
3. Ընդհանուր պահանջներ
Մասնագիտական պահանջներ
· գիտական աստիճան և/կամ արտերկրյա բուհում ստացած մագիստրոսի կոչում հոգեբանության կամ հարակից ոլորտում կամ առնվազն 5 տարվա հոգեբանական խորհրդատվական/հոգեթերապևտիկ փորձի առկայություն կրթության կամ առողջապահության ոլորտներում և/կամ մասնավոր պրակտիկայի շջանակներում,
· վերջին 5 տարում առնվազն 1 գիտական և/կամ մեթոդական հրատարակություն առկայություն,
· վերջին 5 տարում առնվազն 2 մասնակցություն միջազգային գիտաժողովների և/կամ աշխատաժողովների,
· վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների:
Մանկավարժական փորձ
· մասնագիտական դասընթացների դասավանդման և/կամ վերապատրաստումներ (թրեյնինգներ) իրականացնելու առնվազն 3 տարվա փորձ:
Այլ պահանջներ
ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը՝ առնվազն 4,0 (գործող դասախոսների համար)։
9. Լրացուցիչ տեղեկատվություն ծրագրի վերաբերյալ
2014-2016թթ. ընթացքում PICASA_TEMPUS ծրագրի շրջանակներում «Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն» ծրագրի կրթական վերջարդյունքները և դասավանդման, ուսումնառության մեթոդները վերանայվել են միջազգայնացման սկզբունքներին և չափանիշներին համաձայն, մասնավորապես, Մեծ Բրիտանիայի Ռոհեմպտոն համալսարանի հետ համագործակցության արդյունքում:

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am