Շուկայագիտություն (մարքեթինգ)
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ուսման տևողությունը առկա ուսուցման համակարգում՝ 1,5 տարի։
Շնորհվող որակավորումը՝ կառավարման մագիստրոս։
Ընդունելության պահանջները
ԵՊՀ մագիստրատուրայի 2024/2025 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությունը կատարվելու է՝ համաձայն «ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունելության կարգ»-ի պահանջների:
Մանրամասները՝ «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
«Շուկայագիտություն (մարքեթինգ)» մագիստրոսական ծրագրի նպատակն է պատրաստել մրցունակ մասնագետներ, որոնք իրենց ակադեմիական և պրակտիկ գիտելիքը կիրացնեն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կազմակերպություններում: Հաշվի առնելով աշխատաշուկայում շուկայագետների նկատմամբ անընդհատ աճող պահանջարկը, ինչպես նաև որակյալ մասնագետներ պատրաստելու արդի մարտահրավերը՝ առարկայական ծրագրերը մշտապես կատարելագործվում են:
Առավելությունները
Մագիստրոսական ծրագրի շրջանակում ուսումնասիրվում են շուկայի հետազոտման մեթոդներ, ռազմավարական մարքեթինգ, թվային մարքեթինգ (Digital marketing), սպառողի վարքի կառավարում, պրոֆայլինգ (Profiling), նեյրոմարքեթինգ, սոցիալական մեդիաների մարքեթինգ (SMM), հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում (CRM) և այլ դասընթացներ։
«Շուկայագիտություն (մարքեթինգ)» մագիստրոսական ծրագրի դասախոսական կազմում ներգրավված են ինչպես ակադեմիական փորձ ունեցող (գիտությունների թեկնածուներ, դոցենտներ, դոկտորներ, պրոֆեսորներ), այնպես էլ հրավիրյալ նեղ ոլորտային մասնագետներ՝ մարքեթինգային կազմակերպությունների հիմնադիրներ, ղեկավարներ, խոշոր կազմակերպությունների մարքեթինգի բաժինների ղեկավարներ:
Ուսումնառության ընթացքում ուսանողների համար կազմակերպվում են մասնագիտական վարպետության և արտալսարանային դասեր: Ավարտական կուրսում ուսանողներն անցնում են 2 ամիս տևողությամբ մասնագիտական պրակտիկա մարքեթինգային կազմակերպություններում կամ խոշոր կազմակերպությունների մարքեթինգի բաժիններում:
Կարիերայի հնարավորությունները
Ուսումնառության ընթացքում ձեռք բերելով և՛ ակադեմիական գիտելիքի, և՛ պրակտիկ հմտությունների մեծ պաշար՝ ուսանողները՝ որպես որակավորված մասնագետներ, ստանում են աշխատանքի առաջարկ ինչպես ուսումնառության շրջանում և պրակտիկայի ընթացքում, այնպես էլ մագիստրոսի որակավորում ստանալուց հետո:
Տվյալ կրթական ծրագրի շրջանավարտը հնարավորություն ունի աշխատելու որպես մարքեթինգային կազմակերպությունների ղեկավար, տարբեր ոլորտների կազմակերպությունների մարքեթինգի բաժնի ղեկավար, պրոդուկտ մենեջեր, բրենդ մենեջեր, վաճառքի մենեջեր, PR մենեջեր, շուկայի զարգացման մասնագետ, մերչնդայզեր և այլն:
Կոնտակտներ
«Շուկայագիտություն (մարքեթինգ)» մագիստրոսական ծրագրի ղեկավար`
դոցենտ Աննա Հակոբջանյան
(+374 93) 514 336
annahakobjanyan@ysu.am