Իրավագիտություն
Բակալավրի կրթական ծրագիր
«Իրավագիտություն» կրթական ծրագրի դիմորդը պետք է ունենա միջնակարգ կամ մասնագիտական (նախնական, միջին, բարձրագույն) կրթություն։
Ընդունելությունը կատարվում է՝ ըստ ՀՀ կառավարության հաստատած «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգի»: Դիմորդները հանձնում են քննություններ՝ հանրակրթական հետևյալ առարկաներից՝
- հայ ժողովրդի պատմություն (գրավոր) - պարտադիր
- հայոց լեզու և գրականություն (գրավոր) կամ օտար լեզու (գրավոր)
Ծրագրի նպատակն է՝
- պատրաստել օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, ինչպես նաև մասնավոր ոլորտում աշխատելուն կողմնորոշված, իրավագիտության տեսական և գործնական հիմնարար պատրաստվածություն ունեցող մասնագետներ,
- ձևավորել իրավաբան-մասնագետներ, որոնք ունակ են մեկնաբանել ՀՀ օրենսդրության նորմերը, իրականացնել իրավական խորհրդատվություն, իրավական օգնության և ներկայացուցչության գործառույթներ,
- պատրաստել իրավաբանական գրագրության գործնական կարողություններ ունեցող մասնագետներ,
- պատրաստել իրավաբան-մասնագետներ, որոնք կարող են կողմնորոշվել իրավապահ և պետական մարմինների կառուցվածքում և իրավասության մեջ: