Իրավագիտություն
Բակալավրի կրթական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
«Իրավագիտություն» կրթական ծրագրի դիմորդը պետք է ունենա միջնակարգ կամ մասնագիտական (նախնական, միջին, բարձրագույն) կրթություն։
Ընդունելությունը կատարվում է՝ ըստ ՀՀ Կառավարության հաստատած «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգի»: Դիմորդները հանձնում են քննություններ՝ հանրակրթական հետևյալ առարկաներից՝
- հայ ժողովրդի պատմություն (գրավոր) - պարտադիր
- հայոց լեզու և գրականություն (գրավոր) կամ օտար լեզու (գրավոր)
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է պատրաստել օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, ինչպես նաև մասնավոր ոլորտում աշխատելուն կողմնորոշված, իրավագիտության տեսական և գործնական հիմնարար պատրաստվածություն ունեցող մասնագետներ, ձևավորել իրավաբան-մասնագետներ, որոնք ունակ են մեկնաբանելու ՀՀ օրենսդրության նորմերը, իրականացնելու իրավական խորհրդատվություն, իրավական օգնության և ներկայացուցչության գործառույթներ, պատրաստել իրավաբանական գրագրության գործնական կարողություններ ունեցող մասնագետներ, իրավաբան-մասնագետներ, որոնք կարող են կողմնորոշվել իրավապահ և պետական մարմինների կառուցվածքում և իրավասության մեջ: